Բիզնես

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Համագործակցություն ISTC-ի և Սան Խոսեի պետական համալսարանի միջև
23/04/2019 16:42
Կիսվել

Համագործակցություն ISTC-ի և Սան Խոսեի պետական համալսարանի միջև

Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) եւ Սան Խոսեի պետական համալսարանը սկսել են համագործակցություն տեխնոլոգիական կրթության ասպարեզում:

Համագործակցության շրջանակում մարտ ամսին Հայաստան էր այցելել Սան Խոսեի պետական համալսարանից հրավիրված դասախոս Գլեն Մյուլսը: Այցի շրջանակում վերջինս անցկացրեց քառօրյա փակ դասընթացներ մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, իսկ արդեն Data is EVERYTHING! խորագրով բաց սեմինարի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, տվյալագետները եւ այլ հետաքրքրված անձիք՝ ընդհանուր առմամբ 130 եւ ավելի մասնակիցներ, հնարավորություն ստացան ավելին իմանալու այսօրվա աշխարհում բիզնեսի եւ հասարակության մեջ տվյալների կարեւորության մասին: Սեմինարն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Գլեն Մյուլսը Մեծածավալ տվյալների տեխնոլոգիաների դասախոս է IBM MEA համալսարանում, ինչպես նաեւ Համակարգչային գիտություն է դասավանդում Iona համալսարանում, դասախոսում է Սան Խոսեի պետական համալսարանի «Տեղեկատվական Դպրոցում» եւ «Մասնագիտական եւ Գլոբալ կրթության ամբիոնում»:

Սա ISTC-ի եւ Սան Խոսեի պետական համալսարանի միջեւ համագործակցության առաջին քայլն է: Առաջիկայում ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 5 ուսանողներից եւ 2 դասախոսներից կազմված խումբը կայցելի Սան Խոսեի պետական համալսարան: Այցի շրջանակում ուսանողները կստանան հնարավորություն ամերիկացի դասախոսների հետ քննարկել իրենց մագիստրոսական թեզերը, ինչպես նաեւ հետազոտական համագործակցության հետագա հնարավորությունները:

Միաժամանակ, ԵՊՀ դասախոսները կաշխատեն համատեղ մագիստրոսական ծրագրի մշակման ուղղությամբ, որտեղ առանցքային կլինեն Սան Խոսեի համալսարանի կողմից համակարգվող մագիստրոսական ծրագրերը: Սա կնպաստի Հայաստանում հետազոտական ներուժի զարգացմանը։

Համագործակցություն ISTC-ի և Սան Խոսեի պետական համալսարանի միջև

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76