Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կառավարությունն առաջարկեց Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծի փոխարեն արագացված կարգով քննարկել ԱԺ-ում գտնվող գործադիրի նախաձեռնությունը
25/04/2019 15:20
Կիսվել

Կառավարությունն առաջարկեց Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծի փոխարեն արագացված կարգով քննարկել ԱԺ-ում գտնվող գործադիրի նախաձեռնությունը

ՀՀ կառավարությունն առաջարկեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փոխարեն քննարկել խորհրդարանում գտնվող կառավարության ներկայացրած նախաձեռնությունը, որը ներառում է նաև պատգամավորի առաջարկները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը կայացվեց կառավարության ապրիլի 25-ի նիստում: Այն ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախաձեռնության հեղինակի հետ կոմիտեի նիստում քննարկում է տեղի ունեցել: Ամբողջությամբ համաձայնելով նպատակի հետ, ըստ որի ՓՄՁ ոլորտի հարկային միջավայրը հնարավորինս շուտ բարելավելու նպատակադրում է ընկած այս նախաձեռնության հիմքում, նաև խնդիր կապված նրա հետ, որ ապրիլի 20-ը վերջնաժամկետ էր հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար: Այստեղ նախաձեռնությունը վերաբերում էր շրջանառության հարկի շեմի փոփոխությանը` 58 միլիոնից 115 մլն դառնալուն, և հանրային սննդի բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար անցյալ տարվա հուլիսի 1-ից հետո ընկած կարգավորումը վերականգնելուն էր վերաբերում այս նախաձեռնությունը, որը մաս է կառավարության կողմից ԱԺ ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծի: Սա ոչ թե առանձին քննարկվի, այլ մենք առավելագույնս արագացված ընթացակարգով քննարկենք ԱԺ-ում գտնվող կառավարության նախաձեռնությունը, որն իր մեջ ներառում է այս երկու հարցերի կարգավորումը»,- ասաց Ջանջուղազյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հարկային օրենսգիրքը պետք է պատշաճ ձևով քննարկվի և ամբողջականության մեջ դիտարկվի, ճիշտ չէ դրա առանձին հատվածները հանել ու առանձին ընդունել:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88