Տնտեսական

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 441.50-0.50 EUR SELL - 445.00-0.50
OIL:  BRENT - 63.86+1.17 WTI - 60.08+0.99
COMEX:  GOLD - 4212.90+0.21 SILVER - 58.42+1.87
COMEX:  PLATINUM - 1660.50+0.22
LME:  ALUMINIUM - 2865.50-0.09 COPPER - 11145.00-0.39
LME:  NICKEL - 14800.00-0.20 TIN - 39040.00-0.31
LME:  LEAD - 1995.00+0.73 ZINC - 3062.50+0.23
FOREX:  USD/JPY - 155.29+0.13 EUR/GBP - 1.1636-0.09
FOREX:  EUR/USD - 1.1636-0.09 GBP/USD - 1.3329+0.04
STOCKS RUS:  RTSI - 1122.46+3.21
STOCKS US: DOW JONES - 47954.99+0.22 NASDAQ - 23578.13+0.31
STOCKS US: S&P 500 - 6870.40+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 50581.94+0.18 TOPIX - 3384.31+0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 25765.36-1.23 SSEC - 3924.08+0.54
STOCKS EUR:  FTSE100 - 9667.01-0.45 CAC40 - 8114.74-0.09
STOCKS EUR:  DAX - 24028.14+0.61
08/12/2025  CBA:  USD - 381.55+0.05 GBP - 508.19-0.62
08/12/2025  CBA:  EURO - 444.54+0.09
08/12/2025  CBA:  GOLD - 52049+527 SILVER - 712.78+6.72
ԵԱՏՄ շուկայի առաջարկը հանգիստ կարող է բավարարել ներքին պահանջարկն առանց ապրանքների գների բարձրացման. Տիմուր Մաքսիմով
26/04/2019 19:54
Կիսվել

ԵԱՏՄ շուկայի առաջարկը հանգիստ կարող է բավարարել ներքին պահանջարկն առանց ապրանքների գների բարձրացման. Տիմուր Մաքսիմով

Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների մասով ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի տարաժամկետման ռեժիմը կփոփոխվի, թե ոչ, դեռ պարզ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը նշեց, որ եթե խոսվում է այդ ռեժիմի փոփոխության կամ երկարաձգման մասին, ապա դա պետք է դիտարկվի՝ ելնելով ներքին շուկայում եղած պահանջարկից ու առաջարկից:

«Չեմ կարող ասել,թե ինչ իրավիճակ է եղել, երբ այդ ռեժիմի մասին որոշումն ընդունվել է, բայց, կարծում եմ, որ այսօր մենք հիմա այնպիսի փուլում ենք, որ ներքին շուկայում  առաջարկները կարող են բավարարել պահանջարկը: Հետևաբար` պետք է նայել ներքին շուկայի հնարավորությունները, դիտարկել պահանջարկն, այդ թվում Հայաստանի: Եթե գլխավոր մտավախությունն այն է, որ ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված որոշ ապրանքների գները կարող են բարձրանալ, ապա կարող եմ ասել, որ միության ներքին շուկայի առաջարկը հանգիստ կարող է բավարարել պահանջարկն առանց գների բարձրացման»,-ասաց Տիմուր Մաքսիմովը:

Հայաստանն իր անդամակցության առաջին տարիներին մի շարք ապրանքների գծով ստացել է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում: Նախատեսված է, որ ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից:

08/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.05
Եվրո (EUR)
444.54
+0.09
Ռուբլի (RUR)
4.9785
+0.0104
Լարի (GEL)
141.33
+0.07
52049
+527
Արծաթ
712.78
+6.72