ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԻՋԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Երեկ` հունիսի 8-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Վրաստանի իր գործընկերոջ` Գրիգոլ Վաշաձեի, հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բեռների փոխադրումը Աշխարհի ցանկացած կետից մինչև Փոթի և Բաթումի նավահանգիստները ավելի էժան է քան վերոնշյալ նավահանգիստների դեպի Հայաստան, բնականաբար հարցեր են ծագում, թե ինչու են բեռնափոխադրումների սակագները այսքան բարձր:
Էդուրդ Նալբանդյանը նշել է, որ Գրիգոլ Վաշաձեի հետ արդեն քննարկել են սույն հարցը և հույս է հայտնել, որ այն լուծում կգտնի բանակցությունների միջոցով:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել էր Վրաստանի տարածքով կատարվող բեռնափոխադրումների սակագների խնդրին և նշել, որ Վրաստանը, սահմանելով նման բարձր սակագներ, չարաշահում է իր մենաշնորհային դիրքը: