Հայկական SoloLearn ստարտափը՝ Forbes-ի ցուցակում
Ապրիլի 29-ին Forbes պարբերականը նշել է ծրագրավորում սովորելու համար լավագույն հավելվածները։ 5 հավելվածների շարքում (Udacity, codeHub, Programming Hub, Khan Academy) իր տեղը նաև գտել է հայկական Sololearn-ը։ Հոդվածի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։
SoloLearn-ի միջոցով հնարավոր է սովորել JavaScript, Swift, Python, C++ և HTML/CSS։ Ոսուցումն իրականացվում է խաղերի և օգտատերերի միջև անցկացվող մրցույթների միջոցով։ SoloLearn-ի օգտատերերը նաև մասնակցում են համակարգի բովանդակության ստեղծմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանը։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։