
Ժամանակ. Չնայած հակառակ պնդումներին՝ գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10%-ով
«Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, եւ դրա դեմ հնարավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ:
Խնդիրն այն է, որ հարկման նոր համակարգի դեպքում ավելանում է գազալցակայանների կողմից պետությանը վճարվող ավելացված արժեքի հարկը, այն այլեւս հնարավոր չէ թաքցնել:
Իսկ գազալցակայանների սեփականատերերը ցանկացած ծախս կամ հարկ մտցնում են վերջնական գնի մեջ, եւ արդյունքում տուժում է սպառողը», – գրում է Ժամանակ օրաթերթը: