Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
iPhone-ի վաճառքներն ընկել են գրեթե 20%-ով․ Ինչպե՞ս է Apple-ը պատրաստվում է ետ գրավել գնորդների հետաքրքրությունը
02/05/2019 17:21
Կիսվել

iPhone-ի վաճառքներն ընկել են գրեթե 20%-ով․ Ինչպե՞ս է Apple-ը պատրաստվում է ետ գրավել գնորդների հետաքրքրությունը

Apple-ի զուտ շահույթը ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 16%-ով, կազմելով 11.5 մլրդ դոլար, ասված է ընկերության զեկույցում:

Apple-ի եկամուտները նվազել են 5%-ով և կազմել 58 մլրդ դոլար: Պատճառներից մեկն ընկերության հիմնական արտադրանքի նկատմամբ հետաքրքրության անկումն էր. iPhone-ի վաճառքները ընկերությունը բերեցին մոտ 31 մլրդ դոլար՝ 17% -ով պակաս, քան 2018թ․-ի երկրորդ եռամսյակում:

Այս տարին կարող էր լինել ամենաանհաջողներից մեկը Թիմ Քուկի՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն պաշտոնավարման ընթացքում, գրում է The Wall Street Journal-ը: Տարվա սկզբին ընկերությունը հայտնեց ֆինանսական տարվա առաջին եռամսյակում արձանգրված վերջին 10 տարվա ընթացքում եկամուտների և զուտ շահույթի առաջին նվազման մասին:

Ինչպե՞ս է Apple-ը փորձում վերադարձնել iPhone-ի նկատմամբ սպառողների հետաքրքրությունը

Ընկերությունը դիմել է «ավանդական մարտավարության», գրում է Bloomberg-ը: Օրինակ, տարբեր շրջաններում ընկերությունը սկսել է trade-in առատաձեռն ծրագիրը, որը թույլ է տալիս փոխանակել ձեր հին սմարթֆոնը նոր մոդելի հետ` լրացուցիչ վճարով: Ծրագրի մասին գովազդները տեղադրվել են ընկերության կայքում և բազմաթիվ երկրներում տեղակայված Apple Store-ի խանութներում: Սպասարկման կենտրոնի մասնագետները  սպառողներին առաջարկում են գնել նոր iPhone՝ հինը նորոգելու փոխարեն: Trade-in ծրագիրը նվազեցնում է եկամտաբերությունը, սակայն թույլ է տալիս մեծացնել սարքերի սեփականատերերի բազան, որոնք կարող են հետաքրքրված լինել թվային ծառայությունների ձեռքբերմամբ:

«Apple-ն ունի աշխարհի ամենաարժեքավոր բաժանորդների բազան՝  պրեմիում սմարթֆոնների, պլանշետների և խելացի ժամացույցների սպառման համար: Այն իր տրամադրության տակ ունի մեկ միլիարդ մարդ ներառող բաժանորդային բազա, որին կարելի է հեշտությամբ վաճառել թվային ծառայություններ», – ասում է Strategy Analytics-ի գործադիր տնօրեն Նիլ Մուստոնը:

Հեռախոսային կոնֆերանսի ընթացքում գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկը և ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին խոսել են նաև որոշ շուկաներում iPhone-ի գնի իջեցման վերաբերյալ։ Օրինակ, ձմռանը չինական օնլայն խանութները նվազեցրել են որոշ iPhone մոդելների գներ մինչև 22%: Apple-ը կարող էր ինքը նախաձեռնել այս զեղչերը, որպեսզի տեսնի շուկայի արձագանքը, գրել է Reuters-ը։ Ապրիլին Չինաստանը նվազեցրել է ավելացված արժեքի հարկը, ինչը նույնպես հնարավորություն է տվել նվազեցնել iPhone-ի գները այս երկրում:

Առաջին եռամսյակի վերջին շաբաթներին iPhone-ի վաճառքները սկսել են աճել, Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է Քուկը։ «Սա մեզ որոշակի վստահություն է հաղորդում այն մասին, որ գործերը ավելի լավ կընթանան», — ասել է նա։

Ընկերության պրոդուկտները, ընդհանուր առմամբ, Apple-ին բերել են 4,7 մլրդ դոլար ավելի պակաս, քան անցած տարի հունվար-մարտ ամիսներին։   Ծառայություններից ստացված եկամուտը աճել է 1,6 մլրդ դոլարով, որը Թիմ Քուկն անվանել է «բացարձակ ռեկորդ»։ Միջազգային վաճառքների բաժինը ստացված եկամտում եռամսյակի համար կազմել է 61%։

Մեկ բաժնետոմսի համար եռամսյակային շահույթը կազմել է 2․46 դոլար։ Սա 10%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Apple-ը նաև հայտնել է, որ վերջին եռամսյակում 27 մլրդ դոլարի չափով ետ է գնել իր բաժնետոմսերը, ավելին, տնօրենների խորհուրդը հաստատել է ընդհանուր հաշվարկով 75 մլրդ դոլարի նոր ետգնում։ Ընկերությունը բաժնետոմսերից շահաբաժինները բարձրացրել է 5%-ով՝ հասցնելով մինչև  0.77 դոլար մեկ բաժնետոմսի համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52