Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան
03/05/2019 15:07
Կիսվել

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը տարածաշրջանում առաջինն է ներդնում և գործարկում eSIM տեխնոլոգիան, որն այս պահի դրությամբ գործում է աշխարհի ընդամենը 29 երկրներում։ Այս նոր տեխնոլոգիան եկել է փոխարինելու ֆիզիկական SIM քարտերին մասնավորապես նորագույն սերնդի iPhone-ներում, որոնց մեջ ներկառուցված SIM-ը կոչվում է eSIM։ 

Այսինքն, եթե բաժանորդների սմարթֆոններն ունեն նման հնարավորություն, մնում է միայն ակտիվացնել ծառայությունը և eSIM-ն անմիջապես կգործարկվի։ Արդյունքում բաժանորդները կունենան ևս մեկ հեռախոսահամար իրենց սմարթֆոնում:

«Սա կարևոր նորամուծություն է մասնավորապես iPhone օգտագործողների համար, քանի որ նրանցից շատերը մշտապես զգում են երկրորդ SIM քարտի անհրաժեշտությունը: Այս պահին մեր ընկերությունը բանակցում է նաև Apple Watch 3 կամ 4-ի և մի շարք այլ արտադրողների կողմից արտադրվող սմարթֆոնների օգտատերերին նույն հնարավորությունն ընձեռելու ուղղությամբ», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշենք, որ eSIM-ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է նախ բաժանորդագրվել eSIM ծառայությանը և ստանալ հատուկ QR կոդ։ Այնուհետև պետք է բացել շարժական կապի կարգավորումներն ինտերնետին միացված սմարթֆոնի վրա, սկանավորել QR կոդը, որից հետո՝ ներբեռնել և հաստատել բաժանորդագրությունը: Այս պարզ քայլերից հետո բաժանորդները կկարողանան վայելել իրենց iPhone-ներն արդեն երկու հեռախոսահամարով:

Հավելենք, որ eSIM ծառայությանը հնարավոր է բաժանորդագրվել Երևանի Ամիրյան 4/7, Հյուսիսային պողոտա 1/2; Yerevan Mall, Արշակունյաց 34; Բագրատունյաց 16/115; Րաֆֆու 39/4; Գայի 17/3; Կոմիտասի 30; Կոմիտասի պող. 8; Էրեբունի 20/52; Տիգրան Մեծի 12/58; Մաշտոցի 5ա/50; Վանտյան 61ա; Սայաթ-Նովա 40/1; Գյումրու Սայաթ-Նովա 7; Վանաձորի Տիգրան Մեծ 61, ինչպես նաև Արմավիրի Հանրապետության 7 հասցեներում տեղակայված Ucom-ի սպասարկման կենտրոններում։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41