Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Արցախի Աժ արտահերթ նիստում քննարկվել է 2019թ. բյուջեի նախագծում փոփոխություն կատարելու հարցը
03/05/2019 16:59
Կիսվել

Արցախի Աժ արտահերթ նիստում քննարկվել է 2019թ. բյուջեի նախագծում փոփոխություն կատարելու հարցը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 3-ին, Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի համաձայն, ԱՀ Նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ: Օրենքով սահմանված կարգով՝ նախաձեռնողի կողմից ներկայացվել է օրակարգային մեկ հարց՝ ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ «ԱԺ կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից ներկայացվել է նաև հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ հաշվի առնելով արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ քննարկելու հանգամանքը:

Հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծին հավանություն տալուց հետո, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որի առաջադրումը պայմանավորված է 2018թ-ի դեկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում և 2019թ-ի մարտի 27-ին  «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԱՀ օրենքում կատարված փոփոխություններով:

Նախագծով առաջարկվում է 3 մլրդ դրամով ավելացնել 2019թ-ի պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ» և «Պետական տուրքեր» եկամտատեսակը և նույն չափով ավելացնել 2019թ-ին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը:

Գլխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներ են ունցել Հայկ Խանումյանը, Արթուր Թովմասյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Հովիկ Ջիվանյանը և Էդուարդ Աղաբեկյանը:

Անդրադառնալով ելույթներում պատգամավորների հնչեցրած հարցերին ու մտահոգություններին՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ հարցի քննարկման հատուկ ընթացակարգը պայմանավորված է նախևառաջ կապիտալ շինարարության ոլորտում ծրագրերի իրականացման ժամկետներով և պայմաններով: Արձագանքելով գումարը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին ուղղելու պատգամավորների առաջարկներին՝ պետնախարարը տեղեկացրել է, որ միջոցներ են հատկացվելու նաև Քարվաճառ-Սոթք ճանապարհի կառուցմանը և գյուղերը մայրուղուն կապելու որոշ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հակակարկտային շարժական կայանների արդյունավետությունը գնահատելուց հետո դրանց ներդրմանը:

Անցնելով քվեարկությանը՝ խորհրդարանը 25 կողմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը:

Հատուկ ընթացակարգի համաձայն՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչև երկրորդ ընթերցում, դրա վերաբերյալ գրավոր առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ: ԱԺ նախագահը հայտարարեց, որ հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումները կշարունակվեն 17:30-ին:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37