ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ 09/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունիսի 9-ին, բանկում տեղի ունեցած պետական AMGN36052110 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 662 120 000 դրամ, բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 500 000 000 դրամ: Հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը կազմել է 10.00%:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: