Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
06/05/2019 17:52
Կիսվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր խորհրդի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ և նախատեսվող  նախաձեռնությունները։ Առավել կարևոր ծրագրերի թվում նա մասնավորապես մատնանշել է Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում աշխարհագրական նշումով գինիների համակարգի լիիրավ կիրարկման խթանման, առկա կոլեկցիոն և ցուցադրական այգիների պահպանման և տեղածին սորտերով լրացման, խաղողա-գինեգործական շրջաններում գինեգործությամբ զբաղվող տնային տնտեսություններին տեխնիկական և մասնագիտական աջակցության և մի շարք այլ ծրագրեր:

Բացի այդ, նախատեսվում է նկարահանել թեմատիկ ուսուցողական տեսահոլովակների շարք, ֆրանսիական Ռիչմոնտ համալսարանի հետ համատեղ իրականացնել խաղողագործների կրթական վերապատրաստման դասընթացներ:

Հիմնադրամը կաջակցի նաև հայ գինեգործական արտադրանքի ներկայացմանը միջազգային մի շարք հեղինակավոր, այդ թվում` «China International Import Expo 2019», չինական Ցինդաո քաղաքում մայիսին կայանալիք «SCO International Investment and Trade Expo», «Prowein Dusseldorf 2020», «La Grande Degustation De Montreal 2019» և «EnoExpo 2019, Krakow» ցուցահանդեսներին:

Առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև հայկական գինիների ներկայացումը Նիդերլանդների Թագավորությունում և Գերմանիայի Դաշնության Ալգաու քաղաքում կազմակերպվող հայկական գինիների համտես-շնորհանդեսների ընթացքում: 

Հիմնադրամը 2019 թվականի մայիսին նախատեսում է նաև կազմակերպել Երևանում հայկական գինիների շնորհանդես-համտես Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցիչների համար:

Կկազմակերպվեն նաև արտասահմանյան փորձագետների այցեր, ինչպես նաև գործարար հանդիպումներ հայաստանյան գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների և միջազգային գնորդների միջև:

Նիստի ընթացքում հաստատվեցին հիմնադրամի հաստիքացուցակն ու բյուջեն, քննարկվեցին կանոնադրության անհրաժեշտ փոփոխություններին վերաբերող հարցեր։  Միաժամանակ նշվեց, որ անհրաժեշտ է մեթոդաբանություն մշակել, որպեսզի մասնավոր գինեգործական ընկերությունները նույնպես ներդրում ունենան հիմնադրամի գործունեության ֆինանսավորման հարցում։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01