Պաշտոնական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2607.50-1.59 COPPER - 9072.50+0.78
LME:  NICKEL - 15729.00+1.22 TIN - 29023.00+0.98
LME:  LEAD - 1991.00+1.74 ZINC - 2951.50+0.14
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38414.43+0.51 TOPIX - 2710.03+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 19663.67+0.44 SSEC - 3346.01+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
19/11/2024  CBA:  USD - 388.97+0.08 GBP - 491.54+0.41
19/11/2024  CBA:  EURO - 410.79+0.67
19/11/2024  CBA:  GOLD - 32600.42+444.94 SILVER - 384.42+1.07
Կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն. Փաշինյանը Պեկինում մասնակցեց Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին
15/05/2019 10:39
Կիսվել

Կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն. Փաշինյանը Պեկինում մասնակցեց Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Ազգային հանձնաժողովների կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Պեկինից, համաժողովին մասնակցում են 40-ից ավելի երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառմանը ներկա են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը:

Մինչ համաժողովի մեկնարկը Սի Ծինփինը դիմավորեց երկրների առաջնորդներին, այնուհետև տեղի ունեցավ տեսալուսանկարահանման արարողություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ մեծ պատիվ է գտնվել հնագույն քաղաքակրթության օրրան Չինաստանում։

«Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար: Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմմանուել Կանտը, մեջբերում եմ. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առևտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ` առևտուր անելու համար… և գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են»։ Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում և Ստամբուլում, Թբիլիսիում և Բաքվում, Հոնկոնգում և Կալկաթայում, Սինգապուրում և Դաքայում` այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում»,-ասաց վարչապետը:

Նա ավելացրեց, որ այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է հայերի դավանած արժեքներին:

Վարչապետը նկատեց, որ այս տարի նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակը։ «Ես կցանկանայի մեր ջերմ շնորհավորանքները հղել նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի ժողովրդին այս պատմական տարեդարձի առթիվ: Չինաստանն իր պատմության այս կարևորագույն իրադարձությունը դիմավորում է բազմաթիվ ձեռքբերումներով. տպավորիչ տնտեսական զարգացում, սոցիալական ու մշակութային առաջընթաց: Արդյունավետ կառավարումը, ինչպես նաև Չինաստանի ժողովրդի անսպառ եռանդն ու նվիրումը մշտապես եղել են շարժիչ ուժ այդ պատմական նվաճումների ճանապարհի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյան անդրադարձավ նաև Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հիմնարար փոփոխություններին, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը` ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համարը: «Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար: Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա: Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն և ժամանակակից հասարակություն, որտեղ կա բազմակարծություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Նրա խոսքով, մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: «Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ: Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ,- նշեց նա:

Վարչապետը հավելեց, որ Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հիմնադիր անդամներից մեկն է, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին:

Обмены и взаимное обучение между цивилизациями Азии и сообщество единой судьбы «Փոփոխություններ ասիական քաղաքակրթությունների և միասնական ճակատագրերի հանրակցությունների միջև» գլխավոր թեմայով համաժողովը ներկայանում է բավական հագեցած օրակարգով: Նախատեսված են ֆորումներ, քննարկումներ:

Համաժողովն ունի նաև մշակութային մաս՝ կանցկացվի ասիական մշակույթի խոշոր դիմակահանդես, որն իր շուրջ կհավաքի ավելի քան 30 հազար մարդու: Նախատեսված է նաև ասիական քաղաքակրթության շաբաթ, ինչպես նաև կներկայացվի ասիական հարուստ խոհանոցը:

Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովը լուսաբանում է աշխարհի ավելի քան 2 հազար 800 լրատվամիջոց:

19/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.97
+0.08
Եվրո (EUR)
410.79
+0.67
Ռուբլի (RUR)
3.89
+0.02
Լարի (GEL)
142.35
-0.15
32600.42
+444.94
Արծաթ
384.42
+1.07