Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Արցախում կայացել է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի անդրանիկ նիստը
17/05/2019 18:58
Կիսվել

Արցախում կայացել է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին հրավիրել է ԱՀ-ում 2020 թ․-ին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  Գրիգորի Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է նմանօրինակ հաշվառման կարևորությունը՝ վկայակոչելով նաև միջազգային փորձը, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան խորհրդատվական առաջարկությունը՝ տասը տարին մեկ անգամ իրականացնելու այսպիսի միջոցառում։ Պետական նախարարը ներկաներին հիշեցրել է, որ Արցախում այս ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, ինչը լրացուցիչ կազմակերպվածության և պատասխանատվության անհրաժեշտություն է առաջացնում։

Այնուհետև Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այս տարի հաշվառման փորձարկային տարբերակն իրականացվելու է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Ասկերան համայնքներում և Մարտունու շրջանի Հերհեր համայնքում, իսկ արդեն 2020 թ․-ին՝ ամբողջ Արցախում։ Պետնախարարը հանձնարարել է ներկաներին, ի մասնավորի՝ Ստեփանակերտի քաղաքապետին և շրջանների վարչակազմերի ղեկավարներին, որ տեղերում առավելագույնս աջակցեն հաշվառումն իրականացնող պետական մարմնին՝ ազգային վիճակագրական ծառայությանը։

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանն իր հերթին՝ որպես նիստի զեկուցող, ներկայացրել է գյուղատնտեսական համատարած հաշվառման անհրաժեշտությունը, էությունը, վիճակագրական բնույթը և կազմակերպչական հարցերը։ Ներկայացնելով նաև ծրագրային ծախսերի նախահաշիվը՝ Մանուշ Մինասյանը նշել է, որ բյուջեն կազմվել է առավելագույնս խնայողաբար՝ դուրս թողնելով այն ծախսերը, որոնց կրճատումն էականորեն չի ազդի վերջնարդյունքի վրա։

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48