Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
Ռոստելեկոմ. զանգերի կենտրոնում ներդրվել է 2Hz ընկերության Krisp համակարգը
23/05/2019 15:33
Կիսվել

Ռոստելեկոմ. զանգերի կենտրոնում ներդրվել է 2Hz ընկերության Krisp համակարգը

«Ռոստելեկոմ» և 2Hz (Թու հերց) ընկերությունները հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։

«Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնի մի քանի տասնյակ համակարգիչներում ներդրվել է Krisp հավելվածը, որը հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ տեխնոլոգիան է աշխարհում։ Այն հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա, որն իրենից ներկայացնում է վիրտուալ միկրոֆոն և սփիկեր համակարգչի համար։

Krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։

«Հայաստանյան ստարտափների կողմից վերջին տարիներիս ստեղծվում և գործարկվում են ինովացիոն լուծումներ, որոնք եզակի (ունիկալ) են իրենց բնույթով ամբողջ աշխարհում։ Ստարտափները մշտապես եղել են «Ռոստելեկոմ»-ի ուշադրության կենտրոնում, ինչի շնորհիվ մենք համալրել ենք մեր ծառայությունները տարբեր նոր լուծումներով, և այսօր հայտարարում ենք ևս մեկ համագործակցության մեկնարկի մասին՝ մեր Զանգերի կենտրոնում ներդրել ենք 2Hz ընկերության Krisp հավելվածը, որը հնարավորություն է տալիս մեր բաժանորդներին տրամադրել առավել բարձրորակ ծառայություններ։ «Ռոստելեկոմ»-ը առաջին ընկերությունն է Հայաստանում, ով ներդրել է այս ծրագրի բետա տարբերակը, մի քանի շաբաթից՝ նաև ամբողջական տարբերակը։ Համոզված եմ, որ մենք օրինակ կհանդիսանանք հայաստանյան այլ ընկերությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար, և նրանք նույնպես կօգտվեն հայաստանյան ծագումով այս բացառիկ հավելվածից», – նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Krisp Windows հավելվածը Beta տարբերակով արդեն օգտագործվում է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում։ Այսպիսով, «Ռոստելեկոմ»-ի հաճախորդները կարող են ունենալ արդյունավետ և անաղմուկ զանգեր։

«Մենք շատ ուրախ ենք «Ռոստելեկոմ»-ի հետ համագործակցության համար։ Ուրախալի է տեսնել, որ մեր արտադրանքը, որն ի սկզբանե նախագծվել է միջազգային շուկաների համար, վայելում է նաև հայկական ընկերությունների հետաքրքրությունը և ակտիվորեն ներդրվում տեղական շուկայում», – ասել է 2Hz ընկերության համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը։

2Hz-ի Krisp հավելվածը աշխատում է MacOS և Windows համակարգերում։ Krisp-ի միջոցով օգտատերերը կարող են զանգ կատարել համակարգչից ցանկացած վիդեո հավելվածով՝ Skype, Viber, WhatsApp, Zoom, Webex և այլն։

Զանգի ընթացքում հավելվածը հեռացնում է զանգահարողին շրջապատող աղմուկը զանգի մյուս մասնակիցների համար և մյուս կողմից՝ մասնակիցների շուրջն առկա աղմուկը՝ զանգահարողի համար։

«Krisp ծրագիրը հնարավորություն է տալիս ապահովելու Զանգերի կենտրոնում հեռախոսային սպասարկման առավել բարձր որակ բոլոր բաժանորդների համար։ Մեզ համար շատ կարևոր է հաճախորդի յուրաքանչյուր բառը, և հավելվածի շնորհիվ մուտքային և ելքային զանգերում չեզոքացվում, կարելի է ասել՝ վերացվում է շրջապատի աղմուկը, ինչի արդյունքում խոսքը երկկողմանի ավելի հստակ ու պարզ է դառնում։ Աղմուկը հեռախոսային օպերատորների համար լուրջ խնդիրներ է առաջացնում, և անգամ միջազգային խոշոր զանգերի կենտրոնները ամենատարբեր ձևերով փորձում են հնարքներ կիրառել, ծախսումներ կատարել խնդրի լուծման համար։ Այժմ արդեն Krisp հավելվածի միջոցով, ընդամենը համակարգչում տեղադրելով, հնարավոր է դառնում լուծել աղմուկի խնդիրը և կենտրոնանալ բուն աշխատանքի շուրջ», – նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի ղեկավար Աննա Անանյանը։

Krisp Windows հավելվածի ամբողջական տարբերակը հասանելի կլինի հունիսի տասներկուսին։

———–

«Ռոստելեկոմ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37