Բիզնես

USD BUY - 374.50-0.50 USD SELL - 377.00+0.00
EUR BUY - 437.00+1.00 EUR SELL - 441.50+0.00
OIL:  BRENT - 96.19-0.54 WTI - 97.81+0.57
COMEX:  GOLD - 4792.20+1.72 SILVER - 76.28+1.41
COMEX:  PLATINUM - 2081.00+2.66
LME:  ALUMINIUM - 3444.00-0.73 COPPER - 12681.50+2.61
LME:  NICKEL - 17088.00+0.01 TIN - 47686.00+3.04
LME:  LEAD - 1927.00-0.31 ZINC - 3327.00+1.91
FOREX:  USD/JPY - 159.11+0.26 EUR/GBP - 1.1694+0.24
FOREX:  EUR/USD - 1.1694+0.24 GBP/USD - 1.3423+0.21
STOCKS RUS:  RTSI - 1112.40+1.98
STOCKS US: DOW JONES - 48185.80+3.61 NASDAQ - 22822.42+4.31
STOCKS US: S&P 500 - 6824.66+3.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 56924.11+1.84 TOPIX - 3739.85-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25893.54+0.55 SSEC - 3986.22+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 10603.48+1.60 CAC40 - 8245.80+3.56
STOCKS EUR:  DAX - 23806.99+2.76
10/04/2026  CBA:  USD - 375.73-0.33 GBP - 504.79+1.02
10/04/2026  CBA:  EURO - 440.09+1.23
10/04/2026  CBA:  GOLD - 57532-413 SILVER - 894.83-33.79
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին
30/05/2019 11:21
Կիսվել

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) հատուկ հյուրի կարգավիճակով մայիսի 24-26-ին մասնակցել է Շանհայում կայացած «Փուցզյան» ինովացիոն համաժողովին:

Համաժողովի նպատակն էր ներկայացնել Չինաստանի տեխնոլոգիական և նորարարության ոլորտները, ինչպես նաև քննարկել համագործակցության եզրեր տարբեր երկրների հետ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համաժողովում ներկայացրել է բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը: Վերջինս հանդես է եկել ելույթով, որտեղ ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական, կրթական եւ ինժեներական ոլորտների ներուժը եւ զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Ինժեներական քաղաքի ընձեռած հնարավորությունները:

Շանհայում Ամալյա Եղոյանը հանդիպել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ղեկավար Հու Չժիցյանի հետ: Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել համատեղ ուժերով փորձել հայաստանյան բուհերից մեկում ստեղծել հայ-չինական ինժեներական լաբորատորիա, ինչպես նաև զարկ տալ համատեղ կրթական նախաձեռնություններին:

«Այսօր Չինաստանը դասվում է աշխարհի ամենանորարար երկրների շարքում: Ֆորումին մասնակցությունը շատ կարևոր էր բացահայտելու այն հնարավորությունները և ծրագրերը, որոնք այսօր առաջարկում է այդ երկիրը: Կարևորում եմ հատկապես չինական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցել աշխարհի տարբեր երկրների և հատկապես Հայաստանի հետ: Այսօր նման համագործակցություն սկսելու լավագույն ժամանակն է, հաշվի առնելով այն, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը կվերացվի»,- նշել է Ամալյա Եղոյանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը չինական կողմին հրավիրել է մասնակցել հունիսի 24-28-ին Երևանում և Վանաձորում անցկացվելիք «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքին:

10/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.73
-0.33
Եվրո (EUR)
440.09
+1.23
Ռուբլի (RUR)
4.8644
+0.0425
Լարի (GEL)
139.4
-0.07
57532
-413
Արծաթ
894.83
-33.79