Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Հրապարակ. Ֆինանսների նախարարը՝ անկոստյում ձևաչափում
06/06/2019 11:11
Կիսվել

Հրապարակ. Ֆինանսների նախարարը՝ անկոստյում ձևաչափում

«Իշխանության վերնախավում առաջիկայում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Քննարկում են հատկապես տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի։

Նրանց «քավության նոխազ» կդարձնեն՝ այս պաշտոնյաների ուսերին բարդելով տնտեսական հեղափոխության և պետության զարգացման դանդաղկոտության պատճառները։ Երեկ մեր լրագրողը նախարար Ջանջուղազյանին հարցրել է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Վերջինս, սովորույթի համաձայն, հումորի է վերածել՝ ասելով, թե վերջապես իր սիրած «առանց կոստյումի» ֆորմատում հանդես կգա, նաև ավելացրել է․ «Ինչո՞ւ եք զարմանում․ եթե դուք ինձ առանց կոստյումի չեք պատկերացնում, ապա ասեմ, որ հաճախ է այդպես լինում, տանը և այլ վայրերում, ես միշտ չէ, որ կոստյում եմ հագնում»:

Քննադատների տեսակետներին ի պատասխան՝ նա նշել է․ «Ես այդպես միարժեք չեմ կարող գնահատել, ասել՝ դանդաղ է, կտրուկ է, արագ է և այլն, որովհետև, նախ՝ չափորոշիչներ սահմանված չեն, որ հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Երկրորդն էլ՝ սպասումների իմաստով․ ես երազել կարողանո՞ւմ եմ, թե՞ չէ։ Կարողանում եմ։ Իմ պատկերացրածն ու երազածն այն չէ, ինչ մենք ունենք, բոլոր ջանքերը պետք է ներդնենք՝ մեր երազանքն իրականություն դարձնելու համար»։ Ջանջուղազյանը, հղում անելով Փաշինյանի խոսքերին, իր մտքերն էլ շարադրել է նույն տրամաբանությամբ․ «Ինչքան էլ որ մենք ուզում ենք ամեն ինչ ունենալ միանգամից ու հիմա, պետք է հաշվի նստենք իրականության հետ․ կառավարության որոշումները չեն կարող չլինել հավասարակշռված»», – գրում է Հրապարակը:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98