2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 38.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 11,658.2 հազար լիտր կոնյակ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 38.5%-ով։
Հիշեցնենք, որ 2018թ.-ին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: ճգնաժամային 2008 թվականին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ: