Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Հարկային օրենսգրքի փոփոխությունները կնպաստեն արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակության բարձրացմանը. ԱԺ-ն քննարկում է փաթեթը
07/06/2019 16:05
Կիսվել

Հարկային օրենսգրքի փոփոխությունները կնպաստեն արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակության բարձրացմանը. ԱԺ-ն քննարկում է փաթեթը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական նպատակներից է ազգային տնտեսության և հատկապես արտահանման կողմնորոշված ճյուղերի մրցունակության բարձրացումը՝ որպես երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի նախադրյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Ընդհանուր առմամբ, նախագծերի փաթեթն ունի երեք հիմնական նպատակադրումներ՝ ազգային տնտեսության և հատկապես արտահանման կողմնորոշված նրա ճյուղերի մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի նախադրյալ, միկրոձեռնարկատիրության և փոքր ձեռնարկատիրության միջավայրի բարելավվում՝ որպես զբաղվածության սոցիալական խնդիրների լուծման կարևոր ճանապարհ և գործունեության առանձին ոլորտներում վերջին մեկ տարում նկատված և հրատապ լուծումներ պահանջող խնդիրների լուծում: Մինչ փաթեթի մշակումը, բազմակողմ և խորքային վերլուծություններ են կատարվել»,-վստահեցրեց Պողոսյանը:

Նա նկատեց, որ արտահանող տնտեսավարող սուբյեկտներին օժանդակելու և երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ապահովելու համար ընտրել են ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման տարբերակը: Փոխնախարարը նկատեց, որ Հայաստանում ուղղակի հարկերի գծով բեռը համեմատաբար բարձր է:

Այս քաղաքականության ներքո առաջարկվում է 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և ներդնել եկամտային հարկի համահարթ դրույքաչափ՝ 2020 թվականի համար սկսելով 23 տոկոսից, հետագայում երեք տարիների ընթացքում այն նվազեցնելով հասցնել 20 տոկոսի: Պողոսյանը նկատեց, որ այդ փոփոխությունները ենթադրում են հարկային եկամուտների որոշակի կորուստ: «Մասնավորապես եկամտային հարկի գծով կորուստը գնահատվել շուրջ 30 մլրդ դրամի, իսկ շահութահարկի գծով կորուստը նախապես ավելի քան 11  մլրդ: Այդ կորուստները փոխհատուցվելու են անուղղակի հարկերի դրույքաչափերի բարձրացման հաշվին»,-ասաց փոխնախարարն ու նշեց, որ պետությունն ավելացված արժեքի հարկի բարձրացում չի նախատեսում:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34