Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Համահարթ եկամտային հարկը կլուծի աշխատավարձերի իրական չափերի հայտարարագրման խնդիրը. Արման Պողոսյան
07/06/2019 16:15
Կիսվել

Համահարթ եկամտային հարկը կլուծի աշխատավարձերի իրական չափերի հայտարարագրման խնդիրը. Արման Պողոսյան

Պետությունը եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներդրմամբ կլուծի աշխատավարձերի իրական մեծությունների հայտարարագրման և աշխատուժն ավելի ցածր չափով հարկելու խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկմանը վստահեցրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է անցնել եկամտային հարկի համահարթեցման՝ դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն տարեցտարի նվազելով պետք է հասնի 20 տոկոսի:

Պատգամավոր Աբովյանը նկատեց, որ կա սոցիալական արդարության խնդիր, և որևէ օրինագիծ չպետք է խանգարի այս արդարության գործընթացներին:

«Այն, որ պրոգրեսիվ հարկման համակարգը սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից ավելի արդար ու հիմնավոր է, չի վիճարկվում: Բայց հարկման համակարգը միայն այս խնդիրը չպետք է լուծի: Այն պետք է լուծի նաև ստվերի դեմ պայքարի, ազգային մրցունակության ապահովման և բարձրորակ աշխատուժ օգտագործող ոլորտների մրցունակության ապահովման խնդիր: Ունենք համակարգ, որը թվացյալ պրոգրեսիվ է, սակայն իրականում պրոգրեսիվ չէ: Այսինքն` մենք ձախողել ենք այս խնդրի լուծումը: Դրա համար կառավարությունն ասում է, որ միևնույն է եղած դրույքաչափերով չենք կարողանալու պրոգրեսիվ հարկման, արդար եկամուտների վերաբաշխման խնդիրը լուծել, եկեք գոնե կառավարելի հարկային եկամուտների կորստով լուծենք մյուս երկու խնդիրը: Այսինքն՝ նպաստենք, որ աշխատավարձերի իրական մեծությունները հայտարարագրվեն և արտադրողական աշխատուժը հարկենք ավելի ցածր չափով: Մեր գնահատմամբ՝ այս վերջին երկու խնդիրը հնարավոր է լուծել համահարթ եկամտային հարկի դրույքաչափի ներդրմամբ»,-արձագանքեց Պողոսյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ուսումնասիրվել է արդյոք այն պետությունների փորձը, որոնք անցել են համահարթ եկամտային հարկին:

Պողոսյանը ներկայացրեց եկամտային հարկի ցածր համահարթ դրույքաչափ կիրառող երկրները, որոնք համադրելի են Հայաստանի հետ: ԵԱՏՄ անդամ երկրներում Ղազախստանում, Ղրղզստանում եկամտահարկը 10 տոկոս է, իսկ տարածաշրջանի երկրներից Վրաստանում՝ 20 տոկոս: Ընդ որում` համեմատությունը կատարել են ոչ միայն պարզ, եկամտային հարկի չափը գնահատելով, այլ նաև հաշվի են առել սոցիալական վճարները: «Աշխատավարձի հարկը ոչ միայն եկամտահարկն է, այլ սոցվճարը: Մեզ մոտ սոցվճարների հետ աշխատավարձի հարկը ստացվում է 28-ից մինչև 41 տոկոս»,-նշեց փոխնախարարն ու հավելեց, որ դիտարկումները ցույց են տվել, որ ցածր համահարթ եկամտահարկի կիրառման քաղաքականության արդյունքում երկրները ֆիսկալ ռիսկեր չեն գոյացրել:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52