Տնտեսական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 442.00+2.00 EUR SELL - 446.50+2.00
OIL:  BRENT - 64.54-1.24 WTI - 59.84-1.55
COMEX:  GOLD - 4953.50+3.37 SILVER - 95.98+4.09
COMEX:  PLATINUM - 2631.50+7.95
LME:  ALUMINIUM - 3115.00+0.24 COPPER - 12810.00+0.44
LME:  NICKEL - 17996.00+2.17 TIN - 51417.00+4.06
LME:  LEAD - 2022.00-0.32 ZINC - 3175.50+0.08
FOREX:  USD/JPY - 158.61+0.14 EUR/GBP - 1.1744+0.49
FOREX:  EUR/USD - 1.1744+0.49 GBP/USD - 1.3488+0.45
STOCKS RUS:  RTSI - 1146.77+1.85
STOCKS US: DOW JONES - 49384.01+0.63 NASDAQ - 23436.02+0.91
STOCKS US: S&P 500 - 6913.35+0.55
STOCKS JAPAN:  NIKKEI - 53688.89+1.73 TOPIX - 3616.38+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 26629.96+0.17 SSEC - 4122.58+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 10150.05+0.12 CAC40 - 8148.89+0.99
STOCKS EUR:  DAX - 24856.47+1.20
22/01/2026  CBA:  USD - 379.08-0.06 GBP - 509.71+1.47
22/01/2026  CBA:  EURO - 443.26-0.56
22/01/2026  CBA:  GOLD - 59311+1437 SILVER - 1156.1-10.4
Կենսաթոշակառուների թիվը Հայաստանում 3000-ով ավելացել է
11/06/2019 13:37
Կիսվել

Կենսաթոշակառուների թիվը Հայաստանում 3000-ով ավելացել է

Հայաստանում կենսաթոշակառուների թիվը նախորդ տարի ավելացել է 3000-ով: Այդ թվում աճել է տարիքային կենսաթոշակ ստացողների թիվը, նվազել հաշմանդամության կենսաթոշակառուներինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Սոցիալական պաշտպանության ոլորտում ամենախոշորը Աշխատանքային կենսաթոշակներ ծրագիրն է: Կենսաթոշակների մասով ծախսը կազմել է ավելի քան 218 մլրդ դրամ: 2018-ին արձանագրվել է կենսաթոշակառուների թվաքանակի աճ, որը վերջին տարիներին կրում է շարունակական բնույթ, փոխկապակցված է ժողովրդագրական իրավիճակի միտումների հետ: 2018-ին նրանց քանակն աճել է շուրջ 3000-ով, ավելացել է տարիքային կենսաթոշակառուների քանակը,դրան զուգահեռ նվազել է հաշմանդամության կենսաթոշակառուների քանակը»,-ասաց փոխնախարարը:

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ընդհանուր ծախսերը 2018-ին կազմել են 416 մլրդ դրամ, սակայն նախարարության միջոցով իրականացված փաստացի ծախսը կազմել է շուրջ 351 մլրդ դրամ: Դրանից համակարգի պահպանման ծախսերը կազմել են 4.1 մլրդ դրամ, իսկ 347 մլրդ դրամը ծախսվել է նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի համար:

22/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.08
-0.06
Եվրո (EUR)
443.26
-0.56
Ռուբլի (RUR)
4.9886
+0.1021
Լարի (GEL)
140.82
+0.06
59311
+1437
Արծաթ
1156.1
-10.4