Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել
17/06/2019 15:27
Կիսվել

Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել

Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և  սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել  շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից, ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն  հավանության են արժանացել այդ հայտերից 26-ը։

Հաստատված ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կանցկացվեն արտաքին լուսավորության համակարգեր, կկառուցվեն խմելու ջրի նոր ջրագծեր, կվերանորոգվեն մանկապարտեզներ, բուժ.հաստատություններ, կգազիֆիկացվեն համայնքներ ու թաղամասեր և այլն:

Արդեն իսկ հաստատված ծրագրային հայտերն են.

Բալահովիտ համայնք- ճանապարհների բարեկարգում

Գետարգել համայնք – նոր թաղամասի գազիֆիկացում

Բյուրեղավան համայնք -«Ա. Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թվային հետազոտության  սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգում

Չարենցավան համայնք – կենտրոնական բանուկ փողոցների, մայթերի և թաղամասերի ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում

Կամարիս համայնք – համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում

Կամարիս համայնք – համայնքի 2-րդ փողոցի խմելու ջրի ջրագծի կառուցում

Կամարիս համայնք – ոռոգման ջրի խորքային հորի հորատում

Սոլակ համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում

Եղվարդ համայնք – Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցում

Եղվարդ համայնք – Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգում

Նոր Երզնկա համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում

Նոր Երզնկա – համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում

Գեղաշեն համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում

Քասախ համայնք – Սգո սրահի վերանորոգում

Քասախ համայնք – բուժամբուլատորիայի շենքի մի հատվածի վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում

Քասախ համայնք – համայնքային ճանապարհների ասֆալտապատում

Քասախ համայնք – Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վերակառուցում

Քասախ համայնք –համայնքի գազիֆիկացում

Քասախ համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում

Ակունք համայնք– Հատիսի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգում

Առինջ համայնք – ճանապարհների բարեկարգում

Քանաքեռավան համայնք – գիշերային լուսավորության անցկացում

Արզնի համայնք – Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատում

Պտղնի համայնք – ներհամայնքային ճանապարհների բարեկարգում

Գետամեջ համայնք – ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում

Մեղրաձոր համայնք – Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգում:

Նշենք, որ ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև Կոտայքի մարզից ներկայացված մյուս ծրագրային հայտերը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6