Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին
17/06/2019 18:06
Կիսվել

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը նախապես առաջարկվող տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկն ընդունվեց հանձնաժողովի հունիսի 17-ի նիստում՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ համատեղ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։

Ավելի վաղ պատգամավորների կողմից առաջարկ էր հնչել վերանայել վառելիքի համար նախատեսվող ակցիզային հարկը:

 «Որպես փոխզիջումային տարբերակ, առաջարկում ենք քննարկել 3 տոկոսը, բայց բոլորի համար: Մեզ համար հասկանալի չէ միայն վառելիքի համար բացառություն նախատեսելը: Սա արվում է նրա համար, որ հնարավոր գնաճի պարագայում տարիների ընթացքում ապրանքի գնի կառուցվածքում ակցիզային հարկի մասնաբաժինը շարունակաբար չնվազի: Իսկ թե ինչու եմ ասում, որ, հավանաբար, պատրաստ կլինենք 4-ը փոխարինել 3-ով, այն պատճառով, որ ընդունում ենք, որ եթե հետահայաց նայում ենք նախորդ տարիների դինամիկային, գնաճը  միգուցե այնքան բարձր չի արձանագրվել, որ պնդենք 4 տոկոսի առաջարկը»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ կառավարությունն ամենայն հավանականությամբ կհամաձայնի 3 տոկոսի առաջարկին:

Առաջարկը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

Կառավարությունը նախնական տարբերակում առաջարկում էր կիրառել ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափ՝ տարեկան 4 տոկոսով ինդեքսավորելով դրույքաչափերը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58