Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Հայաստանն ու Չինաստանը երկկողմ ուղղություններով դյուրացնում են բեռնափոխադրումները
18/06/2019 11:56
Կիսվել

Հայաստանն ու Չինաստանը երկկողմ ուղղություններով դյուրացնում են բեռնափոխադրումները

Հայաստանից Չինաստան և հակառակ ուղղությամբ կատարել բեռնափոխադրում առանց որևէ լոգիստիկ խնդրի. այս նպատակով երկու երկրները կոնկրետ քայլեր են ձեռնարկում: Այս հարցի քննարկումը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի օրակարգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով այդ ժամանակ պատվիրակության կազմում էր որպես ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

«Այցի ընթացքում քննարկել ենք այն, որ Հայաստանն ու Չինաստանն ունենան տրանսպորտային համաձայնագիր, ըստ որի, հայկական բեռնափոխադրողները հանգիստ կկարողանան ուղևորվել Չինաստան, և չինական բեռնափոխադրողները ՝ Հայաստան: Այդպիսի համաձայնագիր մենք Չինաստանի հետ չունենք, և, ըստ էության, որոշակի բարդություններ են առաջանում, լոգիստիկ խնդիրներ են լինում: Կա հստակ պայմանավորվածություն, որ գնում ենք համաձայնագիր կնքելու ճանապարհով: Համաձայնագրի սևագիր տարբերակը պատրաստ է, և մենք ԱԳՆ-ի միջոցով չինական կողմի հետ շփվում ենք, որ այն համաձայնեցնենք ու ստորագրենք»,-ասաց Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում չինական երկու խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես, C.C.C.C-ն (China Communications construction company) և «China railway» ընկերությունը:

Վարչապետի գլխավորած պատվիրակության այցելության ընթացքում մի շարք կարևոր հանդիպումներից Հակոբ Արշակյանն առանձնացրեց Չինաստանի Տրանսպորտի նախարարի հետ հանդիպումը,  որի շրջանակում քննարկվել է Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագիրը՝ որպես չինական «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի մի մաս դիտարկելու հարցը:

«Քննարկվում էր այն հարցը, որ մեր ծրագիրը դիտարկվի ոչ միայն Հայաստանի հյուսիսն ու հարավը միացնող, այլ՝ որպես Պարսից ծոցի և Սև ծովի ավազանի երկրները միացնող մի նախագիծ: Այդտեղ լրջագույն քննարկումներ են տեղի ունեցել, և չինական կողմը պատրաստակամություն է հայտնել «Հյուսիս-Հարավ»-ը «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի մաս դիտարկելու, ըստ այդմ, համագործակցության ծրագրեր իրականացնելու հայկական կողմի հետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, ապա Չինաստանի կապի և ինդուստրիայի նախարարի հետ հանդիպման ընթացքում խոսվել է կապի և տեխնոլոգիական համագործակցության ուղղությունների մասին: Հակոբ Արշակյանը նշեց, որ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» մեծ նախագիծն իր մեջ ներառում է ասիական երկրներն աշխարհի մյուս երկրներին միացնող ինֆորմացիոն գերմայրուղու ծրագիր, որը մի քանի մասից է բաղկացած: Մի մասը գործում է Ռուսաստանի տարածքով, որն իրենից ենթադրում է թվային կապուղիների հսկայական ենթակառուցվածք և միանում է Եվրոպային:

«Մյուս մասը նախատեսված է Աֆղանստանով, Իրանով: Հիմա քննարկվում  է շարունակությունը, պետք է որոշեն՝ այդ գերմայրուղին անցնի Թուրքիայով, Ադրբեջանով, թե Հայաստանով: Ես նախարարին ներկայացրեցի մեր հնարավորությունները: Մասնավորապես, այն, որ մենք արդեն ունենք օպտիկամալուխային ենթակառուցվածք, որն անցնում է Հայաստանով, Իրանով գնում է դեպի ծոցի երկրներ, մասնավորապես, Իրաք: Ի դեպ, իմ Իրաք այցելության ընթացքում հայկական, իրանական, կատարական ընկերությունները մի փաստաթուղթ ստորագրեցին, ըստ որի, ցանկանում են Պարսից ծոցի հատակով օպտիկամալուխային ենթակառուցվածքներ անցկացնել դեպի Կատար, այսինքն՝ արաբական աշխարհ: Ասեմ, որ Չինաստանի նախարարը տպավորված էր, չգիտեր, որ այդպիսի ենթակառուցվածքներ ունենք»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Նախարարի խոսքով, տեղեկացվել է նաև, որ «Հյուսիս-Հարավ»-ի կառուցման ընթացքում նախատեսում են այդ օպտիկամալուխային հզորությունները մեծացնել: Կա ճանապարհի տակով մալուխ անցկացնելու հնարավորություն:

«Այդ ուղղությամբ քննարկումների մեջ ենք: Ինչո՞ւ է սա կարևոր, Հայաստանը չպետք է դիտարկվի որպես կղզյակ, այլ՝ որպես տարածաշրջան, որում մեր երկիրը ինտեգրված լինի հնարավորինս շատ ուղղություններով, ծրագրերով՝ մեծացնելով իր դերը»,-հավելեց նա:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37