Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում
19/06/2019 15:03
Կիսվել

Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում

ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց են իրականացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 19-ին նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումը:

Նախաձեռնության անդամները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ դեռևս չեն ցանկանում  մտածել իրենց հետագա քայլերի մասին, քանի որ հույս ունեն համահարթեցման չեղարկման:

«Մեր հետագա բոլոր գործողությունները կախված կլինեն իրենց այսօրվա քվեարկությունից, որը, կարծում եմ, դեմ կլինի»,- ասաց նստացույցի մասնակիցներից մեկը և հավելեց, որ մնալու են ԱԺ-ի դիմաց մինչև քվեարկության ավարտը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտային հարկը համահարթեցնել` դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Իսկ շահութահարկն առաջարկվում է նվազեցնել 2 տոկոսով: Փոփոխությունների փաթեթն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ:

 

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32