Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Զարուհի Բաթոյանը վստահեցնում է` նախարարությունը խնդիր է դրել բարեփոխել սոցիալական աջակցության համակարգը
20/06/2019 13:34
Կիսվել

Զարուհի Բաթոյանը վստահեցնում է` նախարարությունը խնդիր է դրել բարեփոխել սոցիալական աջակցության համակարգը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր առաջ խնդիր է դրել նախ և առաջ հասնել ամենախոցելի խմբերին, ովքեր դուրս են մնացել համակարգից համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի բացակայության պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանն իր ելույթում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Հակված ենք մշտապես թարմացնել և փոփոխություններ կատարել գործող ծրագրերում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր առջև խնդիր է դրել նախ և առաջ հասնել ամենախոցելիներին, ովքեր դուրս են մնացել համակարգից համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի բացակայության պատճառով, բարեփոխել սոցիալական աջակցության համակարգն այնպես, որ բոլոր տեսակի ծառայություները` ֆինանսական և ոչ ֆինանսական,  մատուցվեն անհատական կարիքի հիմա վրա` խրախուսելով մարդկանց կարողությունների զարգացումը` աշխատանքի և զբաղվածության հնարավորությունների մեծացման միջոցով»,-ասաց Բաթոյանը:

Նախարարությունը նախատեսում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի և մատչելի` նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը և շփումը պետական մարմինների հետ, եթե դրա անհրաժեշտությունը չկա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով փաստացի ծախսը 2018 թվականին կազմել է շուրջ 352 մլրդ դրամ, որից նախարարության միջոցով 10 մլրդ դրամ, իսկ հիմնական մասը` սոցիալական ապահովության ծառայության միջոցով:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78