Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Այս օրենքով չի կարելի հասնել սոցիալական արդարության
20/06/2019 21:50
Կիսվել

Այս օրենքով չի կարելի հասնել սոցիալական արդարության

ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնությունը մամուլի ասուլիսում ամփոփեց խորհրդարանի դիմաց երկօրյա նստացույցը:

Նախաձեռնության անդամներից Քրիստինե Վարդանյանը նշեց, որ այսօր առավոտյան նախաձեռնության անդամներին է մոտեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ մտքերի փոխանակում է տեղի ունեցել: Վարչապետը նշեց, որ նախաձեռնության տեսակետը իր համար միանգամայն հասկանալի է: «Մեր հարցին, թե արդյոք կարծում է, որ սրանով խրախուսում է բարձր եկամուտները, վարչապետ Փաշինյանը նշեց, որ ինքը վերջնական տեսակետ չունի այդ հարցի հետ կապված, որ նախագիծը պետք է փորձարկվի, և մի քանի տարի է անհրաժեշտ, որպեսզի վերջնական տեսակետ ձևավորվի հարցի հետ կապված»,- ասաց Քրիստինե Վարդանյանը: Նրա խոսքով` վարչապետը որպես հիմնավորում բերել է Վրաստանի օրինակը, սական Վրաստանը համարվում է ամենաբևեռացված հասարակություն ունեցող երկրներից մեկը:
Նախաձեռնության անդամները հույս հայտնեցին, որ այն պատգամավորները, որոնք օրենքի նախագծի առաջին ընթերցմանը կողմ են արտահայտվել, մեկ անգամ էլ լավ կմտածեն, հաշվի կառնեն այն սոցիալական պայմանները, որում գտնվում է երկիրը, և նոր միայն կքվեարկեն:

«Մենք ուղերձ ունենք այդ պատգամավորներին: Նրանց հիշեցնում ենք, որ իրենք ներկայացնում են բոլորին, բնակչության բոլոր շերտերին, ու չպետք է սխալվեն:Կոչ ենք անում այդ պատգամավորներին չհարվածել իրենց քաղաքական հենարան հանդիսացող բնակչության մեծամասնությանը, և ասում ենք, որ դուք դեռևս կարող եք շտկել ամեն ինչ, դեռ ուշ չէ»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

Նախաձեռնության անդամները վստահ են, որ համահարթեցման այս օրենքով իշխանությունների համար դժվար կլինի տնտեսական հեղափոխություն իրականացնել, այս օրենքով չի կարելի հասնել սոցիալական արդարության:

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի որ վստահ ենք, որ Հայաստանում տնտեսության զարգացումը հնարավոր կլինի հարկման պրոգրեսիվ եղանակով: Կպայքարենք այնքան ժամանակ մինչը գործի արդար ու տրամաբանական պրոգրեսիվ եղանակ»,- ասաց նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը:

Ահազանգը ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությաննախաձեռնությունն է, որը նպատակ ունի պայքարել եկամտահարկի համահարթեցման դեմ:

ՀՀ իշխանությունները, նախաձեռնելով հարկային օրենսգրքի փոփոխություններ, ցանկանում են համահարթեցնել եկամտահարկը` դրանով սպասարկելով հասարակության նեղ շերտի շահերը ի հաշիվ հասարակության 65 տոկոս կազմող միջին և միջինից ցածր երկամուտ ունեցող խավի ներկայացուցիչների շահերի` այդպիսով նպաստելով սոցիալական անարդարության խորացմանը և հասարակությւոնում առկա բևեռացվածության մակարդակի բարձրացմանը: Նախաձեռնությունը անընդունելի է համարում իշխանությունների նման մոտեցումը և, #ԱՀԱԶԱՆԳ հնչեցնելով միջին և միջինից ցածր եկամուտ ունեցող մեր հայրենակիցների համար, հայտարարում է, որ համահարթեցում #Չի_լինելու:

yerkir.am

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78