Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Վարչապետը հորդորեց նվազեցնել ՀՀ-ից հումքի ու չվերամշակված արտադրանքի արտահանումը
27/06/2019 14:23
Կիսվել

Վարչապետը հորդորեց նվազեցնել ՀՀ-ից հումքի ու չվերամշակված արտադրանքի արտահանումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց երկարաժամկետ և միջնաժամկետ առումով տնտեսության տրամաբանությունը կառուցել Հայաստանից հումքի և չվերամշակված արտադրանքի արտահանումը նվազագույնի հասցնելու կամ վերացնելու վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց կառավարության հունիսի 27-ի նիստում՝ անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիսի տնտեսական ցուցանիշներին:

«Ռազմավարական առումով մեր տնտեսությունը երկարաժամկետ և միջնաժամկետ առումով պետք է կառուցվի այն տրամաբանությամբ, որ Հայաստանից հումքի և չվերամշակված արտադրանքի արտահանումը պետք է նվազագույնի հասցվի կամ վերացվի: Այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով մեր տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ մեր երկրից ոչ թե հանքաքար պետք է արտահանվի, այլ մեր երկրից պետք է արտահանվի մետաղական արտադրանք: Ընդ որում, ինչքան հնարավոր է՝ երկար վերամշակման ցիկլ անցած, այսինքն՝ ոչ միայն ձուլակտորներ, այլև պատրաստի արտադրանք: Ճիշտ է՝ մենք հիմա շատ ուրախանում ենք, որ նույն ելակի, հիմա ծիրանի սեզոնն է սկսում, մենք արտահանման ծավալներ կունենանք, բայց մեր երկարաժամկետ ռազմավարությունը պետք է լինի այն, որ մեր երկրից, այսպես ասած, անմշակ ծիրան կամ ելակ պետք է դուրս չգա»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ շատ կարևոր է նաև այն, որ կառավարությունն իր ռազմավարությամբ, իր քաղաքականությամբ ամբողջապես նպաստի այս միտումներին, ամբողջությամբ նպաստի, որ ՀՀ-ում նորանոր արտադրական ցիկլեր գոյանան, և այդ ցիկլերի գոյացումը պետք դառնա երկրի տնտեսության հիմնական բնորոշիչն ու դիմագիծը:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78