Այլ Լուրեր

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Հայտնի են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական ավտանգության հաքաթոնի արդյունքները
01/07/2019 12:03
Կիսվել

Հայտնի են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական ավտանգության հաքաթոնի արդյունքները

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ռազմավարության «Պետությունը՝ որպես պատվիրատու» (e-Gov) ուղղության աշխատանքների շրջանակում ԱՏՁՄ-ն և միության անդամ ArmSec Հիմնադրամը նախաձեռնել են Bug Bounty: e-Gov հաքաթոն՝ բացահայտելու եւ մշակելու ՀՀ-ում գործող պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիություններն ու դրանց լուծման հնարավորությունները:

Bug Bounty: e-Gov հաքաթոնն անց է կացվել «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնում 6 թիմի (շուրջ 30 մասնագետների) մասնակցությամբ եւ տեւել է 20 ժամ: Պետական համակարգի խոցելիություններ հայտնաբերած լավագույնների եռյակում են NGG, Հայդուկ եւ Bug Hunters թիմերը: Մրցանակային ֆոնդը կազմում է 2000 դոլարին համարժեք դրամ, որը սահմանել են հաքաթոնի աջակիցներ VXSoft եւ Grant Thornton Armenia ընկերությունները: ԱՏՁՄ անդամ` Grant Thornton Armenia ընկերություն ապահովում է նաեւ պրակտիկայի հնարավորություն:

«Սա թերեւս պետության եւ «սպիտակ գլխարկով» հաքերների համագործակցության` համակարգի տեստավորման ու խնդիրների բացահայտման առաջին նախադեպն է այս ձեւաչափով», – նշում է Սամվել Մարտիրոսյանը:

«Ucom ընկերությունը մեծագույն պատրաստակամությամբ է աջակցում e-Gov հաքաթոնի իրականացմանը, որի գաղափարը դեռ տարիներ առաջ է ձևավորվել հայաստանյան ՏՀՏ համայնքում: Այս կարևոր նախագծում ամբողջական տեխնիկական աջակցությամբ ենք հանդես գալիս` տրամադրելով ամպային լուծումներ, ինտերնետ և այլն», – Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Մենք գտնվում ենք հիբրիդային տիպի պատերազմի պայմաններում եւ կարեւոր է հաղթել մարտի բոլոր դաշտերում՝ այդ թվում տեղեկատվական ազդեցության եւ կիբեռանվտանգության ոլորտներում», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Bug Bounty: e-Gov հաքաթոնի շրջանակում ԱՏՁՄ-ի` ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի` ի դեմս տնօրեն Լևոն Պետրոսյանի միջեւ կնքվել է Հայաստանի կիբեռանվտանգությունն ապահովելու գործընթացներում համագործակցության մասին հուշագիր:

Նշենք, որ Bug Bounty: e-Gov հաքաթոնը անցկացվել է ԱՏՁՄ-ի եւ ArmSec հիմնադրամի կողմից հունիսի 28-ից 29-ը: Հաքաթոնի աջակիցներն են «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը, Ucom, VXSoft, Grant Thornton Armenia եւ 1Guard ընկերությունները:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22