
Ժամանակ. Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բավարար չեն լինի միայն գործնական ու թեստային քննությունները. նոր նախագիծ
«ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի՝ այլևս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քաղաքացին հաջող հանձնի թեսթային և գործնական քննությունները:
Նոր կարգի համաձայն՝ քաղաքացին պարտադիր պետք է ներկայացնի ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ:
Այսպիսով, կառավարությունը ավտոդպրոցների համար գործ է կպցնում, նախապես ավտոդպրոցների գործունեությունը դարձնելով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Պատկերացնում եք, չէ՞, թե ուր է տանում այս ամենը», – գրում է Ժամանակ օրաթերթը: