Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՊԵԿ. Կոշտ վարչարարություն՝ շոուբիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ
09/07/2019 14:26
Կիսվել

ՊԵԿ. Կոշտ վարչարարություն՝ շոուբիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ

2019թ․-ի առաջին կիսամյակում ՊԵԿ հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով է ներկայացվել 872 բողոք, որից 422-ը բավարարվել է, 294-ը՝ մերժվել։ ՊԵԿ-ը համալիր հարկային ստուգումների արդյունքում բացել է 777 հանձնարարագիր, որից 457-ն ավարտվել է։ 457-ից 340-ն անբողոքարկելի են։ 457 ստուգված ակտի ադյունքում գրանցվել է 53 միլիարդ դրամ։  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ մեծ տեսակարար կշիռ է կազմում գազալցակայանների գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ առաջադրված հարկային պարտավորությունները, որոնք առայժմ դատական գործընթացում են։ Ընդ որում՝ հարկային օրենսգիրքն ունի հարկատուի կողմից կամովին ճշտված հաշվարկների ներկայացման կարգավորում։ Ճշտված հաշվարկներով հայտարարագրվել են 9 միլիարդ դրամը գերազանցող հավելյալ հարկային պարտավորություններ։ ՊԵԿ-ն ընթացիկ հսկողական գործառույթի շրջանակում իրականացրել է 5068 ստուգում, որոնցով գանձման է առաջադրվել է 813,9 միլիոն դրամ։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ երգիչներն ու թամադաներն էլ չեն կարող խուսափել հարկեր վճարելուց, – «Հունիսից կոշտ գործողություններ ենք սկսել, որպեսզի դրանք լինեն հասցեական, մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուրին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների։ Անձնական նամակում նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումներում նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից նրանց ստացած եկամուտները մենք կարծում ենք՝ չեն հայտարարագրվել»։

Անանյանի գնահատմամբ՝ կոշտ վարչարարություն են որդեգրել։ Ըստ նրա՝ այդ բովանդակությամբ ծանուցումներն, ասենք, վաստակավոր արտիստի համար ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող փաստաթուղթն է։

Պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման 2019թ. առաջին կիսամյակի հաշվետվությունը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ.

https://b24.am/files/pdf/pekq219.pdf

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75