
ՊԵԿ. հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերել: Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների մաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի ուղևորներից մեկի ուղեբեռում:
Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: