Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԴԵՍՊԱՆԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ ՈՐ ԻՏԱԼԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԳՐԿԻ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐ
10/06/2009 18:12
Կիսվել

ԴԵՍՊԱՆԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ ՈՐ ԻՏԱԼԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԳՐԿԻ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Շնորհակալություն հայտնելով դեսպանին` կատարած աշխատանքի եւ արդյունավետ համագործակցության համար, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-իտալական երկկողմ հարաբերությունները հնարավորություն են տալիս փոխգործակցության նոր զարգացումներ ապահովել ամենատարբեր բնագավառներում։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ներուժի զարգացմանը, տնտեսական բարենպաստ միջավայրի ձեւավորմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին հույս է հայտնել, որ տնտեսական եւ մշակութային փոխշահավետ համագործակցությունը կընդգրկի նոր ոլորտներ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել դիվանագետին եւ հույս հայտնել, որ հետագայում եւս պարոն Մասիմո Լավեցո Կասինելիին իր գործունեությամբ կնպաստի հայ-իտալական հարաբերությունների առավել սերտացմանը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98