Տնտեսական

USD BUY - 385.00-0.50 USD SELL - 389.00+1.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+3.00
OIL:  BRENT - 74.39+1.76 WTI - 70.83+2.16
COMEX:  GOLD - 2747.60+0.06 SILVER - 32.93+1.07
COMEX:  PLATINUM - 1007.80+0.58
LME:  ALUMINIUM - 2600.00-0.67 COPPER - 9570.50+0.68
LME:  NICKEL - 15944.00+1.44 TIN - 31724.00+1.64
LME:  LEAD - 2053.50+1.68 ZINC - 3069.50+1.34
FOREX:  USD/JPY - 152.17-0.53 EUR/GBP - 1.089+0.52
FOREX:  EUR/USD - 1.089+0.52 GBP/USD - 1.2985+0.46
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42052.19+0.69 NASDAQ - 18239.92+0.80
STOCKS US: S&P 500 - 5728.80+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 38053.67+0.00 TOPIX - 2644.26+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 20567.52+0.30 SSEC - 3310.21+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8177.15+0.83 CAC40 - 7409.11+0.80
STOCKS EUR:  DAX - 19254.97+0.93
04/11/2024  CBA:  USD - 387.09-0.08 GBP - 501.63+1.68
04/11/2024  CBA:  EURO - 421.97+1.46
04/11/2024  CBA:  GOLD - 34153.45+119.29 SILVER - 408.20-9.92
Մեր օրերի տնտեսական իրողություններն ու տեսանելի հեռանկարի որոշ կանխատեսումներ
26/07/2019 16:42
Կիսվել

Մեր օրերի տնտեսական իրողություններն ու տեսանելի հեռանկարի որոշ կանխատեսումներ

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները խնդիր դրեցին վերլուծել Հայաստանի տնտեսության մասին տվյալները՝ զարգացման որոշ միտումներ ի հայտ բերելու եւ տեսանելի հեռանկարի կանխատեսումների համար: Ճանաչված տնտեսագետներ պրոֆեսոր Աշոտ Թավադյանը եւ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, տնտեսագիտության թեկնածու Աղասի Թավադյանը, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը եւ տողերիս հեղինակը միավորվեցին մի թիմում, որն անցկացրեց տնտեսագիտական եւ սոցիալ-ժողովրդագրական հետազոտություններ, եւ որոնց արդյունքները անպայման կհետաքրքրեն ընթերցողներին ու շատ կարեւոր ճշտումներ կանեն տարվա կեսին Հայաստանի տնտեսության վիճակի մասին դատողություններում: Այս առաջին հոդվածում ընթերցողին ենք ներկայացնում տնտեսական վիճակի վերլուծությունը ընթացիկ տարվա առաջին երեք եւ հինգ ամիսների տվյալների հիման վրա, առավել ուշագրավ քաղաքագիտական եւ տնտեսագիտական մեկնաբանություններով:

Հայաստանի տնտեսությունը «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքով տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,3%: Կարեւոր է, որ նման աճը ձեռք է բերվել առանց ՀՆԱ-ի մեջ լեռնահանքային արդյունաբերության ավանդական մասնակցության, ինչը վկայում են նաեւ տնտեսության թվացյալ կախվածության բացակայության մասին այդ ոլորտից եւ ՀՆԱ-ի կառուցվածքը դիվերսիֆիկացնելու հաջող աստիճանական փորձերի մասին: Ընդհանուր առմամբ, բացառությամբ արտաքին առեւտրական շրջանառությունը եւ էլեկտրաէներգիայի արտադրությունը, տարվա սկզբում աճ էր նկատվում տնտեսական բոլոր ցուցանիշների ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը կրճատվել է 2,6% 2018թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Հայաստանից արտահանումը 2019թ. հունվար-մայիսին կրճատվել է 0,9%, իսկ ներկրումը նույն ժամանակահատվածում կրճատվել է 3,4%: Եվրոպական Միության երկրների հետ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 16,4%: Ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ 2019թ. հունվար-մայիսին կրճատվել է ընդամենը 0,6%: Իսկ ԵԱՏՄ անդամ-երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) աճել է 0,7%: Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, ուսումնասիրելով այս տվյալները, նկատում է, որ նույնիսկ արտաքին առեւտրական շրջանառության ընդհանուր անկման պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում այդ ցուցանիշը շարունակում է աճել, ինչը վկայում է առեւտրի եւ Եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակներում համագործակցության նպաստավոր ռեժիմի մասին: Ընդհանուր առմամբ, Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրերի միջեւ ապրանքաշրջանառությունը 2015թ. սկսած աճել է 34,5%: Միայն 2018թ. Հայաստանից արտահանման ծավալը դեպի ԵԱՏՄ աճել է 20,7%: Արտահանումը, հիմնականում, վերաբերում է վերջնական սպառման ապրանքներին եւ այդ ծավալի միայն 1,1% է վերաբերում լեռնաարդյունահանման ոլորտին: Մնացած 99% վերամշակող արդյունաբերության եւ գյուղատնտեսական արտադրանքի ապրանքներ են: Սրանք կարեւոր թվեր են, որոնք խոսում են այն մասին, որ հայկական արտադրության ապրանքները մրցունակ եւ պահանջված են ԵԱՏՄ անդամ-երկրների սպառողների շրջանում:

Տնտեսության այս մասի հեղինակը նաեւ համոզված է, որ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման ընդլայնման հսկայական ներուժ գոյություն ունի: Հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանում վերաբերմունքն անհամեմատ ավելի լավն է, քան այլ երկրներում եւ դա գնալով ավելի բնական է դառնում: Մեր ապրանքների ապագայի եւ արտահանման զարգացման հարցերը կարեւորվում են միասնական եվրասիական բրենդի ստեղծման ժամանակ, ինչը պետք է նպաստի նոր շուկաներ գրավելուն: Քայլեր են արվում ԵԱՏՄ-ից (այդ թվում հայկական) ապրանքների մատակարարումը դեպի Չինաստանի շուկաներ պարզեցնելու ուղղությամբ: Պետք է սպասել, որ ԵԱՏՄ ապրանքները կհասնեն Չինաստան, եթե ոչ ավելի ցածր արժեքով, ապա, նվազագույնը, ավելի արագ: Նույնը կվերաբերի նաեւ չինական ապրանքներին, որոնք մուտք կգործեն ԵԱՏՄ: Ղազախստանի հետ առեւտրի պարագայում հարկ է նկատի ունենալ ավելի սերտ համագործակցության ներուժը գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, ոսկերչական իրերի արտադրության, ինչպես նաեւ գիտության ու կրթության, բարձր տեխնոլոգիաների եւ հաղորդակցության ոլորտներում: Ավելի քիչ իրատեսական է Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի արագ զարգացման հեռանկարը: Եվ վերջապես, Բելառուսի հետ արտաքին առեւտրական շրջանառությունը կարելի է հեշտորեն կրկնապատկել եւ ընդլայնել համագործակցությունը տնտեսական գործունեության բոլոր ուղղություններում:

Ակնհայտ է դառնում, որ ներկայումս Հայաստանը երրորդ երկրներից 2015-2018թթ. ներկրման արժեքային ծավալների 77% (825 ապրանքային ուղղություններ) կարող է ծածկել ԵԱՏՄ անդամ-երկրներից ներկրման միջոցով: Խոսքը գլխավորապես վերաբերում է Ռուսաստանին: Նման ապրանքային ուղղությունները կարեւոր ոլորտներ են ԵԱՏՄ ներսում առեւտրաարդյունաբերական կապերը հաստատելու եւ զարգացնելու համար: Թաթուլ Մանասերյանը վերլուծել է նաեւ ԵԱՏՄ հասցեին դրվագային քննադատությունը: Հայ արտահանողները մոդելավորել են Հայաստանի տնտեսության զարգացման պատկերը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց երկրի հրաժարվելու դեպքում: Օգտագործվել է սինթետիկ վերահսկողության մեթոդը, այսինքն` փորձ է արվել ստեղծել Հայաստանի տնտեսության աճի այլընտրանքային մոդել ԵԱՏՄ-ին չմիանալու պարագայում: ՄԻնչեւ այս տարածաշրջանային տնտեսական կառույց Հայաստանի մուտքը ՀՆԱ-ի կուտակված աճի մեջ սկզբունքային տարաձայնություններ չկան: 2015թ. հետո այդ տարբերությունը սկսում է կուտակվել եւ տարեկան կազմում է ՀՆԱ-ի լրացուցիչ աճ 1,36% տարեկան: Նման տարեկան աճը ժամանակի ընթացքում դառնում է շատ նշանակալից: Մենք գործ ունենք այն բանի հետ, որ այսօրվա Հայաստանում մոտ $600 մլն. արտադրվել է ԵԱՏՄ-ին անդամության շնորհիվ: Գոյություն ունի Ռուսաստանից նոր ներդրումների բացակայության հիմնախնդիր, քանի որ այդ երկիրն ունի սահմանափակ հնարավորություններ մեծ ներդրումներ կատարելու, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության մեջ: Միեւնույն ժամանակ, Հայաստանում եվրոպական ներդրումների հոսքը կրճատվել է գլխավորապես ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության հետեւանքով:

Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայաստանի տնտեսությունը հինգ տարում լիարժեքորեն ինտեգրված է ԵԱՏՄ շրջանակներում: Ապացուցված է, որ միության մյուս անդամների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը չի արգելակում Հայաստանի ինտեգրման կարգավորմանը միասնական համակարգերում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, հեռուստահաղորդակցությունը, ֆինանսական համակարգը: Այժմ ստեղծվում է ինտեգրման իրավական հիմք եւ մշակվում են նոր ալգորիթմներ, որոնք, ընդհանուր առմամբ, կդառնան ԵԱՏՄ անդամ-պետությունների հետագա սոցիալ-տնտեսական զարգացման հիմք, կբարձրացնեն ազգային տնտեսությունների մրցունակությունը եւ համաշխարհային տնտեսական համակարգի մեջ ներգրավման մակարդակը: ԵԱՏՄ-ի մեջ մտնող երկրներից ոչ մեծ տնտեսություն ունեցողների համար ապահովվել է մասշտաբի արդյունավետություն, ինչպես ազգային արտադրողների, այնպես էլ երկրի միջազգային դիրքավորման համար:

Հայաստանը ունի մի շարք մրցակցային առավելություններ Եվրասիական տնտեսական միությունում: Մեր հաջորդ հոդվածում մենք կխոսենք այս մասին ավելի հանգամանորեն: Իսկ այժմ նկատենք, որ վերջին երեք տարիների ընթացքում տնտեսական կայուն եւ հետեւողական աճի մասին տվյալներն ապացուցում են, որ լիարժեք ինտեգրումը ԵԱՏՄ-ի մեջ ունի էական դրական ազդեցություն մեր երկրի տնտեսական զարգացման վրա:

Համեմատելով մեր արտահանման տվյալներն ու բովանդակությունը

ԵԱՏՄ անդամ-պետություններում արտահանման աճը մեծ ներուժ ունի այն ոլորտներում եւ այն երկրներում, որտեղ առկա է ավանդական պահանջարկ նրանց արտադրանքի հանդեպ: Ռուսաստանը ԵԱՏՄ-ում առաջին տեղն է գրավում ներդրումների ծավալով: Այնուամենայնիվ, Ռուսաստանի ներդրումները կազմում են Հայաստանի տնտեսության մեջ ուղիղ ներդրումների շուրջ 51%: Մեր երկրի գլխավոր խնդիրը արտադրանքի եւ ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին 50% հասցնելն է, որտեղ, իհարկե, պետք է գերակայի պատրաստի արտադրանքը: Սա պրոֆեսոր Աշոտ Թավադյանի խորը համոզմունքն է, որը նաեւ համոզված է, որ հակառակ դեպքում էական զարգացման, մասնավորապես փոքր տնտեսություն ունեցող երկրում, հասնել հնարավոր չէ, քանի որ փոքր տնտեսություն ունեցող երկրի ներքին շուկան շատ սահմանափակ է:

Զբոսաշրջության հնարավորությունները Հայաստանում մեծապես կապված են ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցությանը (ԵԱՏՄ անդամ-երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորության համատեքստում), այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների հնարավորությամբ այցելելու Հայաստան ներքին անձնագրերով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջության աճը 2019թ. վեց ամիսների արդյունքով կազմել է 14,4%: Հայաստանի համար կարեւոր է աշխատանքային միգրանտների գործունեության արդյունքում տրանսֆերտների ստացումը: Այդ տրանսֆերտների 64% մենք ստանում ենք Ռուսաստանից: Մեր աշխատանքային միգրացիայի գլխավոր ուղղությունը ավանդաբար Ռուսաստանն է եւ տեսանելի հեռանկարում այս իրավիճակը պահպանվելու է: Կարեւոր նշանակություն ունի Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի լիարժեք ձեւավորման գործընթացը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդգծել է. «Մենք տրամադրված ենք ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ մասնակցության եւ բոլոր ջանքերը կգործադրենք համագործակցության եւ չորս ազատություններին գործնականում հասնելու մեխանիզմները կատարելագործելու համար»: Աշոտ եւ Աղասի Թավադյանները գտնում են, որ Հայաստանի արտահանման կառուցվածքի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն է գրավում թանկարժեք քարերի եւ մետաղների (32,8%), սեւ մետաղների (29,3%), բանջարեղենի (22,3%) արտահանման նշանակալից աճը, ինչպես նաեւ այն, որ պղնձի արտահանումը էապես կրճատվել է: Այս տարվա հինգ ամիսների ընթացքում ԵԱՏՄ ուղղությամբ արտահանումն աճել է 2,8%: Եվրոպական Միություն արտահանումը նվազել է 24,3%, ինչը պայմանավորված է հանքաքարի եւ պղնձի արտահանման կրճատմամբ: Հետազոտության այս մասի հեղինակների կարծիքով, կախված արտաքին բացասական գործոններից եւ մեր երկրում կառավարման որակից արտահանման աճը 2019թ. կարող է կազմել 3-6%, հասնելով $2,6 մլրդ. մոտավոր մակարդակին: Եվրասիական փորձագիտական ակումբի կարծիքով, մոտավորապես նույն սահմաններում կլինի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքում: Արժե ուշադրություն դարձնել, որ միջազգային ռեյտինգային կազմակերպությունները Հայաստանի տարվա ՀՆԱ-ի աճը կանխատեսում են մոտավորապես 4,3% շրջակայքում: Մենք կարծում ենք, որ բարելավվող մենեջմենթի եւ արտաքին բացասական խթանների բացակայության պարագայում միանգամայն հնարավոր է 5% շրջանակում ՀՆԱ-ի աճը:

Որոշ ընթացիկ կանխատեսումներ

Մեր հետազոտության արդյունքում որոշ ուշագրավ կանխատեսումների հնարավորություն կա: Այսպես, Թ.Մանասերյանը համոզված է, որ մեր ազգային տնտեսության մեջ որոշ ժամանակակից միտումներ հաշվի առնելով եւ վերլուծելով տարածաշրջանում հիմնական արտաքին տնտեսական եւ արտաքին քաղաքական թրենդերը, հարկ է սպասել Հայաստանի ներկա տնտեսական ակտիվության տեմպերի պահպանում: Մինչեւ տարվա վերջ կարող է աճել արտաքին առեւտրական շրջանառությունը, ընդ որում, թե՛ արտահանումը, թե՛ ներկրումը: Մինչեւ աշնան վերջ կարելի է կանխատեսել հայկական դրամի հետագա կայունացում: Կաճի էլեկտրաէներգիայի արտադրությունը, որի կարիքն ունեն մեր տնտեսության շատ ճյուղեր:

Հայաստանի վարչապետը կարծում է, որ երկրի տնտեսությունը զարգանալու է երեք գլխավոր հիմքերի վրա՝ բարձր տեխնոլոգիաներ, վերամշակող արդյունաբերություն եւ զբոսաշրջություն: Բարձր տեխնոլոգիաների, ինչպես եւ նանոտեխնոլոգիաների պարագայում կարեւոր է, որ ԱՄՆ եւ ԵՄ-ի հետ մեր հետագա համագործակցությունը Հայաստանն արժեքավորում է ԵԱՏՄ գործընկերների շրջանում:

Ընդհանուր առմամբ Հայաստանի արտահանողները դառնում են ժամանակակից Հայաստանի քաղաքատնտեսական իրողությունների կարեւոր դերակատարներ եւ պահանջում են իրենց հանդեպ հատուկ վերաբերմունք պետության եւ հասարակության կողմից:

Եվ երկու խոսք զբոսաշրջության մասին: Երկրորդ կիսամյակում հարկ է սպասել արտասահմանյան զբոսաշրջիկների նշանակալից աճ: Մենք շատ մոտ ենք տարեկան երկու միլիոն արտասահմանյան զբոսաշրջիկի սահմանագիծը հատելուն: Մենք, սակայն, զգում ենք զբոսաշրջության ոլորտի հնարավորություններն ուսումնասիրելու եւ մշակելու նպատակով որակյալ եւ հիմնավորված վիճակագրական տվյալների կարիքը:

Ամփոփելով ժամանակակից Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ սոցիալ-ժողովրդագրական գործընթացների մասին մեր հետազոտության առաջին մասը, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ըստ ամենայնի աջակցելու բոլոր այն ձեռնարկներին, որոնք ուղղված են մեր երկրի զարգացմանը, նրա կայունության ամրապնդմանը, մեր հայրենակիցների բարեկեցության բարձրացմանը:

Հաջորդ հոդվածում մենք կխոսենք սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրների մասին, որոնք թելադրում են նոր ռազմավարությունների մշակում:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

04/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.09
-0.08
Եվրո (EUR)
421.97
+1.46
Ռուբլի (RUR)
3.91
-0.04
Լարի (GEL)
141.74
-0.14
34153.45
+119.29
Արծաթ
408.20
-9.92