ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ – ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՉՎԵՐԹՆԵՐԻ ՄԻԱՅՆ 70-80%-Ը
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել «Ավստրիական ավիաուղիներ» ավիաընկերության գործունեության վրա. արձանագրվել է ուղեւորների թվաքանակի անկում: «Բիզնես 24»-ին «Ավստրիական ավիաուղիներ»-ի տնօրեն Մակ Վարդանոսյանը, զերծ մնալով կոնկրետ թվերի հրապարակումից, տեղեկացրեց, որ ներկայում հաջողությամբ կազմակերպվում է նախատեսված չվերթերի 70-80 տոկոսը: Որպես համեմատություն` նա նշեց, որ եթե այս ավիաընկերության կազմակերպած չվերթերից նախկինում պետական կամ պաշտոնական այցելությունների նպատակով օգտվում էր 3 մարդ, ապա այժմ շաբաթական կտրվածքով` 6: Այդուհանդերձ, ավիաընկերությունը շարունակում է նախատեսված թվաքանակով չվերթերի իրականացումը` մեծ ուշադրություն դարձնելով դրանց բարձր որակի ապահովմանը: