Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
EV Consulting. Ճկուն (Agile) մեթոդի կիրառումը մասնագիտական ծառայությունները ոլորտում
08/08/2019 18:10
Կիսվել

EV Consulting. Ճկուն (Agile) մեթոդի կիրառումը մասնագիտական ծառայությունները ոլորտում

EV Consulting ընկերության խորհրդատու մասնագետ Նարինե Պողոսյանն անդրադարձել է ճկուն (Agile) մեթոդաբանությանը։ Ստորև ներկայացնում ենք հոդվածը։

Ներկայումս մասնագիտական ծառայությունների ոլորտը խոշորագույն գործատուներից մեկն է զարգացած և զարգացող մի շարք երկրներում։ Մասնագիտական ծառայություններն, ըստ էության, աջակցում են բիզնեսի և հանրային ոլորտի ներկայացուցիչներին խորհրդատվության կամ աջակցության տեսքով։ Մասնագիտական ծառայությունների ոլորտը, ինչպես և շատ այլ ոլորտներ, ենթարկվում է փոփոխությունների իր կառուցվածքի, կառավարման մոտեցումների, գործառնական պրոցեսների, ծառայությունների մատուցման ձևերում և այլն։ Այլ ոլորտների նման, այն նույնպես սկսում է շատ ավելի մեծ դեր հատկացնել նախագծերի կառավարման ժամանակակից մոտեցումներին, ինչպիսին է օրինակ՝ «Ճկուն» (Agile) մեթոդը։

Ենթադրվում է , որ «Ճկուն» մեթոդը առաջացել է ՏՏ ոլորտում։ Մեթոդի արմատները նաև այլ ոլորտների հետ կապ ունեն, ինչպես օրինակ՝ խնայողական արտադրությունն է (lean manufacturing): Մենեջերները, շատ հաճախ փոխարինում են ավանդական «Ջրվեժ»-ի (Waterfall)  մոտեցումը «Ճկուն» մեթոդով։ «Ճկուն» մեթոդի հիմնական նպատակն է բարելավել արտադրողականությունը, նվազեցնել  գործառնական պրոցեսների ավելորդ ծախսն ու ժամանակը, ստեղծել ինտենսիվ համագործակցություն ֆունկցիոնալ ստորաբաժանումների միջև։ Սրանք այն բոլոր ցանկալի արդյունքներն են, որոնց ձգտում է յուրաքանչյուր մենեջեր՝ անկախ ոլորտից և ծավալած գործունեության տեսակից։

Պատկերացրեք ֆուտբոլային խաղ (ամերիկյան կամ եվրոպական)։ Խաղի վերջնական նպատակն է գոլերի/թաչդաունի միջոցով միավորներ վաստակելը։ Գնդակը կարող է սլանալ դաշտի մեկ ծայրից մյուսը` խաղացողների փոխանցումների միջոցով։ Այսպիսով, գնդակը կարճ տարածություններ է անցնում թիմի խաղացողների միջոցով և ի վերջո հայտնվում մրցակցի ցանցում/թաչդաուն գոտում։ «Ճկուն» մեթոդը շատ նման է այս ընթացքին․ գնդակն անցնում է մի թիմի դաշտից մյուսի դաշտը։ Նախագիծը ստեղծված է մի շարք կետերից (թիմային խաղացողներից), որոնք կապված են գծերով (նրանց միջև եղած տարածությունը)։ Այդ կետերը յուրաքանչյուր կրկնակի փորձի (iteration) վերջում  ներկայացվող արդյունքներն են, իսկ գծերը՝  հենց նախագծի կրկնակի փորձերն են։ Այսպիսով, «Ճկուն» մեթոդի հիմունքները բավականին պարզ են։ Այսօր «Ճկուն» մեթոդի մոտեցումները լայնորեն կիրառվում են աշխարհի տարբեր ընկերություններում։ Հայաստանում այս մեթոդը նույնպես սկսում է տարածում ստանալ։

«Ճկուն» մեթոդաբանության պատկերման ֆուտբոլային օրինակ

Ներկայումս, ՏՏ-ից բացի այլ հիմնական ոլորտներում նախագծերի կառավարման ամենակիրառելի մեթոդը «Ջրվեժ»-ն է ։ «Ջրվեժ» մեթոդը, որ հաճախ նաև կոչվում է ավանդական մեթոդ, նախագծերի սկզբից մինչև վերջ իրականացման ընդունված և լայնորեն տարածված պատկերացումն է։ «Ջրվեժ» մեթոդը բաժանում է նախագիծը փուլերի և դրանք դասավորում է այնպես, որ յուրաքանչյուր փուլ հաջորդում է մյուսին, առանց նշանակալի փոխազդեցությունների։

«Ջրվեժ» մեթոդաբանության պատկերում

EV Consulting. Ճկուն (Agile) մեթոդի կիրառումը մասնագիտական ծառայությունները ոլորտում

Ի տարբերություն «Ջրվեժ» մեթոդի, «Ճկուն» մեթոդաբանության տրամաբանությունը ենթադրում է բաժանել ամբողջ նախագիծը մասերի և կրկնակի փորձերի, իսկ յուրաքանչյուր կրկնակի փորձի վերջում ներկայացնել որոշակի արդյունքներ։ Ըստ էության, այս մեթոդը թույլ է տալիս վերանայել կարճաժամկետ արդյունքներն ու կատարել համապատասխան ճշգրտումներ նախագծի ամբողջ ընթացքում։ Շատ հաճախ կազմակերպություններում սահմանվում են ներքին (երբեմն նաև արտաքին) վերջնաժամկետներ ՝ նախագծերի իրականացման ընթացքում աշխատակիցների ներգրավվածությունը խթանելու ու արդյունավետությունը բարձրացնելու համար, ինչը գրեթե յուրաքանչյուր ընկերությունում ղեկավարության կողմից հաստատված առաջնային նպատակներից է:

Հոդվածի շարունակությունը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93