Հրապարակ. Բարաք Օբաման կմասնակցի՞ Երևանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին
«Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես, որին հավիրված են լինելու այս ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ:
Այս պահին կազմակերպիչները բանակցություններ են վարում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, ում մեկօրյա այցի և 30 րոպեանոց ելույթի համար պատրաստվում են վճարել մի քանի հարյուր հազար դոլար:
Սովորաբար Օբաման մեկ ելույթի համար գանձում է 400-800 հազար դոլար: Թե որքան կպահանջի այս անգամ, կերևա բանակցությունների արդյունքում», – գրում է Հրապարակ օրաթերթը: