Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հայկ Մարությանին. թեման աղբահանությունն էր
13/08/2019 20:49
Կիսվել

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հայկ Մարությանին. թեման աղբահանությունն էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Աշխատանքային հանդիպման թեման աղբահանությունն էր։

Մարությանը նկատում է՝ պայմանագիրը «Սանիթեքի» հետ բավականին հավասարակշռված է։ Դրա բոլոր դրույթների կատարման դեպքում տուժող կողմեր չէին լինի․ կշահեր համայնքը, կշահեր աղբահանություն իրականացնող ընկերությունը, որը պարզապես խնդիրներ չէր ունենա և չէր արժանանա համայնքի հանդիմանանքին ու դժգոհություններին։ Սակայն քաղաքապետի դիտարկմամբ՝ ամբողջ քաղաքի աղբահանության վստահումը մեկ ընկերությանը նշանակում է պայմանագրում չունենալ «անվտանգության բարձիկ», ինչն էլ հանգեցրել է ներկայիս իրավիճակին։

Եվ այսպես, Երևանի քաղաքապետը վարչապետին է ներկայացրել ձախողման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։

«Ըստ իս՝ այդ ընկերությունը լավ չի տիրապետում ոլորտին։ Պայմանագրին կից փաստաթղթերում ընկերությունը նշել է՝ փորձ ունի Լիբանանում և Նիգերիայում, մինչդեռ ասուլիսի ժամանակ լրագրողներին տնօրենն ասաց՝ Թուրքիայում և Ալժիրում։ «Սանիթեքը» լիբանանյան ընկերություն է, ըստ թղթաբանության Լիբանանում աղբահանություն են իրականացրել, մինչդեռ աղբահանության խնդիր ունի նաև Լիբանանը։ Տեսեք, քաղաքապետարանի միակ պարտավորությունը գումարը տալն է։ Ժամացույցի ճշգրտությամբ փոխանցումն արվում է՝ 5․2 մլրդ դրամ տարվա համար», – ասում է Մարությանն ու ավելացնում՝ պայմանագրում նշված չեն անհրաժեշտ աղբատար մեքենաների թիվը, բայց աղբամանների թվաքանակը հստակ է՝ տարեկան 16000 մետաղական աղբաման, մինչդեռ հիմա ամբողջ քաղաքում ընդամենը 99 մետաղական աղբաման կա։

Փաշինյանի հարցին, թե ընդհանուր քանի աղբաման կա քաղաքում, Մարությանը պատասխանեց՝ «5000-ի կարգի»։

Իդեպ, տուգանքների մասին։ «Սանիթեքը» քաղաքապետարանին դատի է տվել՝ տուգանքները համարելով անհիմն։

«Մեկ միլիոն բնակիչ ամեն օր դուրս է գալիս փողոց և տեսնում, որ այդ տուգանքներն առնվազն հիմնավորված են», – նկատում է քաղաքապետն ու ասում՝ «Սանիթեքը» ցանկանում է մինչև պայմանագրի ժամկետի սպառումը մնալ աղբահանություն իրականացնող միակ օպերատորը։

Եվ այսպես, քաղաքապետարանը համայնքին պատկանող բեռնատարներ ու աղբամաններ գնելու գործընթաց է սկսել։ Երևանի համայնքապետն ընկերությանը հորդորում է սառը դատել ու որոշում կայացնել՝ ուզում են արդյոք Երևանում աղբահանություն իրականացնել, թե ոչ, որովհետև քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ աղբահանությունն իրականացվի այս կերպ։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85