Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ կկառուցվի 71 հարկանի երկնաքեր
19/08/2019 22:08
Կիսվել

Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ կկառուցվի 71 հարկանի երկնաքեր

Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախագծի նախաձեռնող «Լաուրա ինվեսթմընթ» ՍՊԸ տնօրեն Մերի Մկրտչյանը:

«Կոնցեպցիայի մշակումն արդեն ավարտին է մոտենում, և սկսվում են նախագծային աշխատանքները, որոնք կտևեն մոտ 2 տարի, և դրանից հետո մինչև 5 տարի շինարարական աշխատանքները կընթանան: Այն ոչ միայն բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է, այլ ինչպես մենք նախատեսում ենք, այնտեղ 200 հա վրա կլինեն ծիրանի այգիներ, խաղահրապարակներ, ընտանեկան հանգստի գոտի և ճոպանուղի: Այդ ամենը՝ մատչելի պայմաններով»,- ասաց Մկրտչյանը:

Մերի Մկրտչյանը նշեց, որ սեյսմիկ բոլոր ռիսկերը հաշվարկված են, և շինությունը լինելու է անվտանգ: Շինարարական աշխատանքների ընթացքում կստեղծվի շուրջ 1300 աշխատատեղ, իսկ դրանց ավարտից հետո, ըստ նախնական հաշվարկների, 2500 աշխատատեղ կբացվի շենքի շահագործման հետ մեկտեղ:

Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար մոտ 270 մլն դոլարի ներդրում է նախատեսվում: Մերի Մկրտչյանը նշեց, որ իրենք առաջիկայում պատրաստվում են համագործակցել Արաբական Միացյալ Էմիրությունների «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերության հետ, որի համար հուշագիր ստորագրեցին:

«Բայնոնա» ընկերությանն այսօր հրավիրել ենք, և հուշագիրը ստորագրում ենք հետագա համագործակցության համար: «Բայնոնա»-ն, քանի որ առաջադեմ է, իրենց տարածաշրջանում և բավականին մեծ փորձ ունի, մենք փորձում ենք իրենց հետ համատեղ գործունեություն ծավալել»,- նշեց Մկրտչյանը:

Համալիրը կոչվում է «Անմոռուկ», այն կկառուցվի մայրաքաղաքի հարավային մասում, Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88