Տնտեսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.04 WTI - 92.10+0.55
COMEX:  GOLD - 4500.40-1.58 SILVER - 76.31-1.55
COMEX:  PLATINUM - 1951.00-0.58
LME:  ALUMINIUM - 3672.50+0.63 COPPER - 13623.50-0.32
LME:  NICKEL - 18973.00+0.32 TIN - 54746.00+1.06
LME:  LEAD - 2014.50+0.15 ZINC - 3533.00-0.28
FOREX:  USD/JPY - 159.22+0.20 EUR/GBP - 1.1635+0.01
FOREX:  EUR/USD - 1.1635+0.01 GBP/USD - 1.3452-0.25
STOCKS RUS:  RTSI - 1134.17-0.86
STOCKS US: DOW JONES - 50461.68-0.23 NASDAQ - 26656.18+1.19
STOCKS US: S&P 500 - 7519.12+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 64999.41+0.01 TOPIX - 3918.01-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25328.23-1.06 SSEC - 4093.73-1.25
STOCKS EUR:  FTSE100 - 10491.39+0.24 CAC40 - 8173.11-1.03
STOCKS EUR:  DAX - 25184.89-0.80
27/05/2026  CBA:  USD - 368.05+0.31 GBP - 494.66-1.2
27/05/2026  CBA:  EURO - 428.34+0.25
27/05/2026  CBA:  GOLD - 53432+155 SILVER - 902.21+5.55
Ժամանակ. Կառավարության մոտեցումը բերելու է մսի գնի էական բարձրացման
21/08/2019 11:07
Կիսվել

Ժամանակ. Կառավարության մոտեցումը բերելու է մսի գնի էական բարձրացման

«Օրերս կառավարության ենթա­կայությամբ գործող Սննդամթերքի անվտանգության տեսչությունը հաղորդագրություն է տարածել, հիշեց­նելով հանրապետության բնակչու­թյանը, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օպերատորների հա­մար պարտադիր է լինելու թարմ մսի սպանդանոցային ծագման պահան­ջը: Հետևաբար հունվարի 15-ից սպառման մյուս բոլոր օղակների հա­մար մորթն իրականացվելու է բացա­ռապես սպանդանոցներում:

Նման մոտեցումը ողջունելի է, քանի որ հանրապետությունում մսամթերքի անվտանգության ապահովման հիմնախնդիրը պարենային անվտանգու­թյան կարևորագույն բաղադրիչներից է: Այդ իսկ պատճառով սպանդանոցնե­րի հարցին կառավարության մակար­դակով անդրադարձել են դեռևս 2006թ.՝ ընդունելով որոշում գյուղատնտեսա­կան կենդանիների սպանդի կարգի մա­սին: Բայց դրանով ամեն ինչ վերջացավ, մինչև 2015թ., երբ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ-FAO), ելնելով մեր երկրում կենդանիների վարակիչ հիվանդու­թյունների տարածումը կանխարգելելու, մսի և մսամթերքի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից, Հունաստանի կառավարության օժան­դակությամբ 622 հազար դոլարի ներդ­րում կատարեց՝ ֆինանսավորելով 5 մասնավոր ընկերությունների սեփակա­նություն հանդիսացող սպանդանոցնե­րի կառուցումն ու վերազինումը:

2016 թ. նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռնամուխ եղավ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի իրականացմա­նը: 2018 թ. համար ԱՎԾ-ն հաշվարկել էր 233.150 խոշոր եղջերավոր կենդանու, 499.600 մանր եղջերավորի և 111.140 խոզի մորթ (ընդհանուրը՝ 843 890 գլուխ): Ելնելով միջինացված այդ թվե­րից՝ հաշվարկվել էր 40 սպանդանոցի անհրաժեշտություն: Գործող 18 սպանդանոցից զատ՝ պետք է արագ կառուց­վեր ևս 22-23-ը ՀՀ-ում, 3-ը՝ ԱՀ-ում, ինչը կբավարարեր ընդհանուր՝ նվազա­գույն պահանջը:

Սննդի անվտանգու­թյան պետական ծառայության հաշ­վարկներով՝ 2018 թ. հուլիսի 1-ին պետք է հանրապետությունում գործեր 40 սպանդանոց: Հետոյի համար ակնկալվում էր դրանց թիվը հասցնել 71-ի: Սպանդանոցներն ըստ խոշոր եղջերավորների մորթի հնարավորությունների՝ լի­նելու էին (և են) օրական 3-5, 8-10, 10- 15 և 15-20-ի հզորության: Հավելենք, որ մինչ այդ գործող 18 սպանդանոցից մի քանիսը մնացել էին սովետմիությունից, մյուսներն էլ բացվել էին մուսուլմանա­կան աշխարհի մեր հարևաններին «հա­լալ միս» ապահովելու նպատակով: Այդքանով հանդերձ՝ մասնագետների շրջանում մեծ էր մտավախությունը, որ «ոչ հալալ» սպանդանոցները իրակա­նում չեն գործի և զբաղվելու են հիմնա­կանում կնքած թուղթ վաճառելով: Պա­տասխանատուները բացառում էին դա՝ բացատրելով, որ մշակել են «թվայնացված ձևաթուղթ», բոլոր սպանդանոց­ներն ընդգրկվելու են էլեկտրոնային բա­զայում, առաքվող մսի ուղեկցող փաս­տաթուղթն էլ լինելու է էլեկտրոնային: Մինչդեռ թուղթ վաճառելու մտավախու­թյան համար կային ու կան բավականին հիմնավոր պատճառներ:

Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչն իր կենդանին վաճառե­լու համար ստիպված է այն տեղափոխել 75 կմ հեռու՝ Մասիսում գտնվող սպան­դանոց, մորթելու: Դրա տեղափոխումը կարժենա առնվազն 40-50 հազար դրամ, սպանդանոցային մորթը՝ 10-15 հազար դրամ (սպանդանոցային մորթի գները խոշորի համար այդքան են, մյուսների համար՝ 1.5-5 հազար դրամ)», – գրում է Ժամանակ օրաթերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

27/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.31
Եվրո (EUR)
428.34
+0.25
Ռուբլի (RUR)
5.1797
+0.0608
Լարի (GEL)
137.83
+0.09
53432
+155
Արծաթ
902.21
+5.55