Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
11/06/2009 12:53
Կիսվել

ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

Վիվասել-ՄՏՍ-ից հայտնում են, որ եկեր` հունիսի 10-ին, ընկերության գլխամասային գրասենյակում հայտարարված էր բաց դռների օր` Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) ուսանողների համար: Դեռևս մեկ ամիս առաջ, ընդառաջելով ուսանողների նախաձեռնությանը` ավելի խորությամբ ծանոթանալ հեռահաղորդակցության ոլորտին, տնտեսությանը և բիզնեսին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը հյուրընկալվեց ԳՏՏԿ-ում, որտեղ և դասախոսություն կարդաց ընկերության գործունեության, հիմնարար արժեքների և բիզնես-ռազմավարության թեմայով:
Գյումրեցի ուսանողները` ԳՏՏԿ-ի տնօրեն Ջեյսոն-Փոլ Ղազարյանի գլխավորությամբ, մեկ օրով ժամանեցին Երևան` անմիջապես Հայաստանի առաջատար բջջային օպերատորի մատուցմամբ ծանոթանալու բջջային հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներին:  

Շրջայցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ սկսվեց գրասենյակում տեղակայված սպասարկման կենտրոն այցելությունով, որտեղ ուսանողները ծանոթացան դեռևս անցած տարի ներդրված` հերթերի կառավարման  էլեկտրոնային համակարգին: Այնուհետև ուսանողները Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ այցելեցին ընկերության գործունեության հիմնական կենտրոնները` ներառյալ Զանգերի կենտրոնը, որտեղ ներդրված է ինտերակտիվ ձայնային հրահանգների (IVR) ամենանորագույն համակարգը: Համակարգը բաժանորդներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ակտիվացնել/ապաակտիվացնել մի շարք ոչ ձայնային ծառայություններ, ինչպես, օրինակ GPRS/EDGE-ը և գերարագ շարժական ինտերնետը: Այնուհետև ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենն ուսանողներին առաջնորդեց Տեխնիկական վարչության Կենտրոնական բաժինը` ԿՀՀՇՍ (Կենտրոնական համակցման համակարգերի շահագործման ստորաբաժանում), որտեղից իրականացվում է բջջային ցանցի կառավարումը: Այստեղ Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրեց ցանցի տեխնիկական զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև ընկերության կողմից մատուցվող` ավելացված արժեքով ծառայությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը ներկայացրեց բջջային կապի համակարգի բաղադրիչները, ազդանշանի ստացումն ու ուղարկումը, բաժանորդների միջև կապի հաստատումը: Շրջայցի վերջին կետը Տեղեկատվական համակարգերի վարչությունն էր, որտեղ ուսանողները ծանոթացան բիլլինգի բաժնի գործունեությանը:

Շրջայցի ավարտին Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին հրավիրեց «Զվարթնոց» ժողովասրահ, որտեղ պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին 3G-ին` ներառյալ լայնաշերտ Ինտերնետը, GSM համակարգին, ինչպես GPRS/EDGE, MMS ու WAP տեխնոլոգիաներին:  Ուսանողների կարողացան նաև պատկերացում կազմել ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարքեթինգային ռազմավարության մասին:

Շրջայցն ավարտվեց ուրախ մթնոլորտում: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսանողների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատանքային պրակտիկա կազմակերպելու հարցի շուրջ: Ռալֆ Յիրիկյանը բուհի ղեկավարությանը հորդորեց ավելի սերտացնել փոխգործակցությունը հեռահաղորդակցության ոլորտի հետ. «Այսօր սպառողները բջջային օպերատորներից պահանջում են տվյալների փոխանցման որակյալ ծառայություններ` ավելի բարձր արագությամբ: Բջջային օպերատորները, ի պատասխան, ձգտում են մատուցել նորարարական ծառայություններ: Հետևաբար, այսօրվա բուհերը պետք է առավելագույն ճկունություն ցուցաբերեն և արձագանքեն հասարակության աճող պահանջմունքներին` հանդես գալով նորարարական լուծումներով: Ուսանողները պետք է ստանան գիտելիքներ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտից, որպեսզի կարողանան մշակել ավելացված արժեքով ծառայություններ բջջային օպերատորների համար»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակադրվել է իր փորձը փոխանցել ուսանողներին` նպաստելու համար նրանց մտահորիզոնի և աշխարհայացքի ընդլայնմանը:  

ԳՏՏԿ-ն հիմնադրվել է 2005 թ. օգոստոսին: Այստեղ իրենց ուսումը կարող են շարունակել տեխնիկական բուհերի ճարտարագիտության և ՏՏ-ի ոլորտում բակալավրի կոչում ստացած շրջանավարտները: Ուսումնական ծրագրի հիմքը տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված առարկաներն են: Կենտրոնի առաքելությունը Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների պոտենցիալի զարգացումն է, ինչը հնարավորություն կտա ստեղծել աշխատատեղեր և զարգացնել տնտեսական աճի խթանման համար անհրաժեշտ մարդկային կապիտալ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25