Տնտեսական

USD BUY - 366.50-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 428.00-1.00 EUR SELL - 434.00-1.50
OIL:  BRENT - 106.55+1.27 WTI - 101.01+1.88
COMEX:  GOLD - 4722.70-0.11 SILVER - 85.13-0.90
COMEX:  PLATINUM - 2122.40+0.72
LME:  ALUMINIUM - 3579.50+2.18 COPPER - 13943.00+2.73
LME:  NICKEL - 19253.00+1.91 TIN - 55708.00+3.40
LME:  LEAD - 1987.50+0.63 ZINC - 3480.00+1.46
FOREX:  USD/JPY - 157.65+0.05 EUR/GBP - 1.1735-0.19
FOREX:  EUR/USD - 1.1735-0.19 GBP/USD - 1.3536-0.35
STOCKS RUS:  RTSI - 1148.42+1.94
STOCKS US: DOW JONES - 49760.56+0.11 NASDAQ - 26088.20-0.71
STOCKS US: S&P 500 - 7400.96-0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 62742.57+0.52 TOPIX - 3872.90+0.83
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.91-0.22 SSEC - 4214.49-0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10265.32-0.04 CAC40 - 7979.92-0.95
STOCKS EUR:  DAX - 23954.93-1.62
12/05/2026  CBA:  USD - 368.62-0.34 GBP - 498.82-2.6
12/05/2026  CBA:  EURO - 432.76-1.47
12/05/2026  CBA:  GOLD - 56047-197 SILVER - 952.85-3.73
Արայիկ Հարությունյան. Արցախի ջրային պաշարներն ու ջրամատակարարման առկա խնդիրները
29/08/2019 20:17
Կիսվել

Արայիկ Հարությունյան. Արցախի ջրային պաշարներն ու ջրամատակարարման առկա խնդիրները

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «Արցախի ջրային պաշարներն ու ջրամատակարարման առկա խնդիրները» վերլուծությունը։

Տարիներ առաջ գրածս թեկնածուական ատենախոսությունն բովանդակային առումով առնչվում էր Արցախի ջրային ռեսուրսներին (մասնավորապես՝ Սարսանգի ջրամբարին): Այն հաջողությամբ պաշտպանեցի, բայց թեման այնքան խորն ու հետաքրքիր էր, որ շարունակական հետազոտության կարիք ուներ: Հերթական առիթն էլ այս տարի Արցախում ջրամատակարարման (խմելու և ոռոգման առումներով) սուր արտահայտված խնդիրն էր: Պատճառները հասկանալու համար թույլ տվեք որոշակի համադրումներ կատարել:

Ընդհանրապես, ցանկացած տարածքի կլիմայի, ինչպես նաև ջրային հաշվեկշռի տարրերի ձևավորման գործում մթնոլորտային տեղումներն ունեն իրենց դերը: Արցախում և հարակից տարածքներում մթնոլորտային տեղումների ստացիոնար դիտարկումներ սկսվել են դեռևս 1891թ.-ից, իսկ առավել ծավալուն աշխատանք՝ 1925-30թթ.-ից: Դիտարկումներն իրականացվել են 52 օդերևութաբանական կայաններից (որոնցից 21-ը տեղակայված էին Արցախում. ցավոք, ներկայումս մոտ 10-ն են գործում)՝160-2470 մետր բարձրությունների միջակայքում: Արցախի տարածքում մակերևութային և ստորերկրյա ջրերի ձևավորման, շարժման և կուտակման օրինաչափությունները մեծ չափով պայմանավորված են այստեղ տարածված ապարների հատկություններով և ջրաերկրաբանական պայմաններով:

Լեռների գագաթային հատվածներում ջրաերկրաբանական պայմանները մթնոլորտային տեղումների ծծանցման (ֆիլտրացման) համար նպաստավոր չեն, որի պատճառով այստեղ ստորերկրյա ջրերի մեծ կուտակումներ չկան: Ավելին, Արցախի լեռները ունեն միաթեք կառուցվածք (հյուսիս արևմուտքից՝ հարավ արևելք), ուստի ներծծվող ջրերի մեծ մասը խորքային ճանապարհով դուրս է գալիս հանրապետության սահմաններից հիմնականում դեպի Ադրբեջանի տարածք և սնում այնտեղ գտնվող ճնշումային և ոչ ճնշումային ստորերկրյա ջրավազանները:

Այնտեղ, ուր լեռնալանջերը ունեն մեծ թեքություն (հիմնականում այդպես է), մթնոլորտային տեղումները ունեն մեծ հոսք, որը արագությամբ հեռանում է և գրեթե չի մասնակցում ստորերկրյա ջրերի ձևավորմանը (հիմնականում գարնանային վարարումներով): Այդ պատճառով շատ աղբյուրներ հատկապես ամառային շրջանում չորանում են:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել ընթացիկ տարվա ութ ամիսներին: Ներկայացնեմ մթնոլորտային տեղումների միջին բազմատարյա (մոտ իննիսուն տարիների արդյունքով) քանակը ստորև բերված աղյուսակի տեսքով.

Աղյուսակ 1

Աղյուսակից երևում է, որ այս ամառվա տեղումները հանրապետության տարածքում կազմել են բազմատարյա միջին ցուցանիշի 5-30 %-ը: Բազմատարյա տեղումների միջին քանակից զգալիորեն նվազել է նաև անցած 8 ամիսների տեղումների քանակը: Ու սա է ներկայումս առկա ջրի սակավության հիմնական պատճառը: Իսկ տեղումներն Արցախում հիմնականում կապված են արկտիկական և բարեխառն օդային զանգվածներից գոյացած ցուրտ օդային զանգվածների ներխուժման հետ (և այն որևէ կապ չունի Սևանա ջրի մակարդակի, ՀԷԿ-երի գործունեության և այլ գործոնների հետ):

Իսկ հիմա ներկայացնեմ մի քանի հետաքրքիր ցուցանիշներ Թարթառ գետի ջրագրությունից:

Թարթառ գետ

Վերջին 90 տարվա արդյունքներով՝ Թարթառ գետի բազմատարյա տարեկան հոսքը Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի մոտ կազմել է 15,3 մ/խ: Իսկ 1996թ.-ից սկսած՝ վերջին 22 տարիների ընթացքում, 15,1 մ/խ: Այսինքն տարբերությունն այդքան էլ մեծ չէ:  Բայց տատանումներ պարբերաբար գրանցվում են, ինչպես, օրինակ, 2001թ.-ին միջին տարեկան հոսքը 8,2 մ/խ էր, 2003թ.-ին՝ 22,5 մ/խ: Ինչը վկայում է տատանումների մեծ տարբերության մասին:

Ինչո՞ւ ներկայացրի հենց այս օրինակը. որպեսզի հաստատենք, որ նման իրավիճակները կրկնվող են: Արցախը ավելի մեծ երաշտներ է տեսել պատմության ընթացքում:

Լուծումներ տալու համար պետք է շարունակենք արդեն իսկ սկսած ինտենսիվ աշխատանքները՝ ավելի մեծ ուշադրության կենտրոնում պահելով արտեզյան ջրհորների, նոր ջրամբարների կառուցումը, Սարսանգի ջրերը Թարթառ գետի աջափնյա հատված տեղափոխումը և, ամենակարևորը, կորուստների նվազեցումը:

Համեմատության համար նշենք, որ Իսրայելը ունի 1,8 մլրդ խ/մ ջրային պաշարներ, 8 մլն բնակիչ և 200 հազ. հեկտար կայուն ոռոգովի տարածք, իսկ միայն Արցախի ջրային ռեսուրսները հասնում են 2,5 մլրդ. խ/մ-ի…

Ստեղծված իրավիճակը պետք է փոխենք միասին՝ հանուն հզորացող հայրենիքի, հանուն մրցունակ տնտեսություն ունեցող Արցախի: Մի խոսքով՝ անելիքները շատ են, բայց հաստատուն է նաև կամքը և ընթացքը դեպի ավելի բարեկեցիկ ապագա:

12/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.62
-0.34
Եվրո (EUR)
432.76
-1.47
Ռուբլի (RUR)
4.9787
-0.0174
Լարի (GEL)
137.73
+0.06
56047
-197
Արծաթ
952.85
-3.73