Creative Armenia-ն և Ucom-ը հայտարարում են 2,000 ԱՄՆ դոլար մրցանակի արժանացած «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին
Անահիտ Պետրոսյանը պարգեւատրվում է 2,000 ԱՄՆ դոլար իր յուրօրինակ ստեղծագործական մոտեցման համար։
Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին և եզրափակիչ 10 մասնակիցներին։ 2.000 ԱՄՆ դոլարի մրցանակը շնորհվում է Անահիտ Պետրոսյանին «Creative Armenia» մտացածին ֆիլմի իր տպավորիչ պաստառի համար։ Եզրափակիչ տասնյակում են Անաստասիա Կարապետյանը, Արտուշ Կոշտոյանը, Հռիփսիմե Մինասյանը, Թենի Խաչատուրովը, Մարիա Գեւորգյանը, Նատալի Մկրտումյանը, Նվարդ Ասատրյանը, Սիլվա Հարությունյանը եւ Սիրանուշ Մկրտչյանը։
«Մենք հիացած եւ զարմացած ենք հնարամիտ պաստառների շարքով, որոնք ստեղծվել են այս մարտահրավերի շրջանակներում», – նշել է Creative Armenia-ի փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Դրանք ապացուցում են, որ Creative Armenia-ն բազում շերտեր է պարունակում»։
«Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերը Creative Armenia-ի եւ Ucom-ի արդեն երկրորդ գործակցությունն է՝ «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերից հետո։ Հաջորդ ստեղծարար մարտահրավերի մեկնարկը կհայտարարվի շուտով։
«Ucom-ը խրախուսում է ստեղծարար և նորարարական ոգին։ Հայաստանին իսկապես ավելի շատ ստեղծարար մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ պարզապես սպառողներ, նախաձեռնող և իրականացնող մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ ժամանցն ապրելակերպ համարող հասարակություն», – ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Ես ուրախ եմ, որ նոր սերունդն արդարացնում է հույսերը»։
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու ստեղծարար մտքին։
Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:
Մարտահրավերներին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելե՛ք՝ https://www.creativearmenia.org/challenges։