Տնտեսական

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Պետք է խթանել նոր տեխնոլոգիաների տիրապետող ընկերությունների մուտքը Հայաստանի ճանապարհաշինության շուկա
12/09/2019 20:17
Կիսվել

Պետք է խթանել նոր տեխնոլոգիաների տիրապետող ընկերությունների մուտքը Հայաստանի ճանապարհաշինության շուկա

Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով իրականացվող «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակում իրականացնել 4,5 մլրդ դրամի ճանապարհաշինական և նախագծային աշխատանքներ, որից 2.9 մլրդ դրամը՝ ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտների և 400 մլն դրամը՝ «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ» միջոցառման տնտեսումների հաշվին: Իսկ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման տնտեսումներից 1,2 մլրդ դրամը վերաբաշխել նույն միջոցառման շրջանակում` այլ աշխատանքների իրականացման համար: Պետական բյուջեով ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում կմշակվեն ևս 7 և 1 լրացուցիչ ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթեր, արդյունքում կհիմնանորոգվի 39.2 կմ ավտոճանապարհ, և կիրականացվի 48.6 կմ ճանապարհի նախագծային աշխատանք:

Վարչապետի հարցադրմանն ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագծային աշխատանքներն իրականացվում են հիմնականում մյուս տարվա համար, և այս տարի նախատեսված 330 կմ-ը գերակատարվելու է. այս պահին աշխատանքներն ընթանում են 307.2 կմ վրա, ևս 70 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներ ավարտված են, դրանից զատ, աշխատանքներ են իրականացվում Երևանում, նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, որոնք նախատեսված 330 կմ ճանապարհաշինության ծրագրում ներառված չեն:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքելով տեղեկացրել է, որ այս տարվա ծրագիրը գերակատարվելու է, և 2020 թ. որոշ ծրագրեր արդեն տեղափոխվել են 2019 թ. ծրագիր: Նրա խոսքով՝ կառավարության՝ մինչև 2023 թ. ծրագիրը ձգտելու է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույնը 2500 կմ միջպետական և հանրապետական ճանապարհ վերանորոգվի և հիմնանորոգվի, կատարվեն միջին նորոգման աշխատանքներ՝ չներառելով Հյուսիս-հարավ ճանապարհահատվածը: Փոխվարչապետը հավելել է, որ 307 կմ ճանապարհի վրա այս պահի դրությամբ են աշխատանքներն իրականացվում, կլինեն ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքները դեռևս կսկսվեն, և այս տարվա 330 կմ միջին նորոգման և հիմնանորոգման ծրագիրը միանշանակ կիրականացվի և կգերակատարվի: Դրա մեջ չեն մտնում սուբվենցիոն ծրագրերով կատարվելիք աշխատանքները, Երևանում և այլ համայնքներում տարբեր ծրագրերով կատարվելիք ճանապարհաշինական աշխատանքները: Տ. Ավինյանը նշել է, որ վերջնական ամփոփ տեղեկատվությունը հավաքագրելուց հետո մեծ է հավանականությունը, որ ճանապարհաշինության ոլորտում ռեկորդային ցուցանիշ կարձանագրվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մյուս տարի ճանապարհաշինության ոլորտում  ռեկորդային ցուցանիշների արձանագրումը և այդ ուղղությամբ շարունակական աշխատանքը: «Այս ողջ ընթացքում քննարկումների արդյունքում, պարոն Պապիկյան, մենք եկանք այն եզրակացության, որ պետք է խթանել նոր տեխնոլոգիաների տիրապետող ընկերությունների մուտքը շուկա, և այս առումով պարոն Ավինյանի հայտարարությունը շատ կարևոր է: Դա նշանակում է, որ այս տարի, ենթադրենք, 350 կմ ճանապարհ նորոգեցինք, մյուս տարի նվազագույնը պետք է լինի 500 կմ ճանապարհ և առաջիկա տարիներին պետք է այդ 2500 կմ ճանապարհաշինությունն իրականացնենք: Սա նաև ինչո՞ւ ենք բարձրաձայնում, քանի որ մեր շատ հայրենակիցներ՝ Ռուսաստանում, Ղազախստանում, այլ երկրներում այդ գործերով են զբաղվում և շփումների ընթացքում տեսել ենք, որ նրանք նորագույն տեխնոլոգիաների են տիրապետում: Իմիջիայլոց, գնումների մասին օրենսդրության մեջ, կարգավորումների մեջ փոփոխությունների արդյունքում մենք պետք է երաշխավորենք, որ մրցույթներում հաղթեն միայն այնպիսի ընկերություններ, որոնք տեխնիկապես ի վիճակի են կատարել աշխատանքը ժամանակին և պատշաճ մակարդակով ու որակով: Սա շատ կարևոր է: Պայմանավորվել ենք, որ մյուս տարվա մրցույթները շուտ պետք է արվեն, այսինքն՝ հունվարի 1-ի դրությամբ մրցույթներն արդեն պետք է ավարտված լինեն, ընկերությունները հայտնի լինեն: Հույս ունեմ, որ հիմա մեր գնումներին ավելի մեծ թվով ընկերություններ կմասնակցեն՝ դրանից բխող դրական արդյունքներով: Արձանագրենք նաև, որ մենք այս տարի ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկման համար անհրաժեշտ  լուրջ տեխնիկա ենք ձեռք բերել, և այդ տեխնիկան նույնպես օգնելու է, որպեսզի որակը լինի պատշաճ մակարդակով: Նաև լուրջ ուշադրություն պետք է դարձնել ճանապարհային գծանշումների ապահովմանը», – ասել է կառավարության ղեկավարը:

Սուրեն Պապիկանը նաև տեղեկություն է ներկայացրել Սևանա լճից ջրառի վերաբերյալ. նա նշել է,որ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չի լինի, ավելին, այս պահին խնայվել է շուրջ 30 մլն խմ ջուր՝ թույլատրելի 170-ից, նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 53 մլն խմ: Նախարարը նաև հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձրացել է:

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00