2019թ. հունվար-հուլիսին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 9.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,432.7 հազար լիտր գինը, ինչը 37.8%-ով մեծ է 2018թ. համանման ցուցանիշից։
Միևնույն ժամանակ օղու արտադրությունն աճել է 40.8%-ով և կազմել 2,677.5 հազար լիտր։ Գարեջրի արտադրությունն աճել է 14.7%-ով և կազմել 15,969.2 տոննա, իսկ վիսկիի արտադրությունն աճել է 27.3%-ով և կազմել 506.1 հազար լիտր։