ՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 12/06/09
Երեկ` հունիսի 11-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով գրանցվել է հիմնական ինդեքսների աճ, մասնավորապես RTSI (РТС) ինդեքսն աճել է 0,48%-ով և կազմել 1127,23 կետ, իսկ MICEX (ММВБ) ինդեքսն աճել է 0,43%-ով և սահմանվել 1138,52 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով RTSI ֆոնդային բորսայում «Նորնիկել» («Норникель») ընկերության արժեթղթերի գներն աճել են 3,93%-ով, «Գազպրոմ» ընկերության արժեթղթերի գները գրանցել են 1,72% աճ, իսկ ռուսական Խնայբանկի (Сбербанк) արժեթղթերի գները կրճատվել են 1,76%-ով: