
Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երևանում գտնվող տարբեր երկրների ղեկավարների հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երևանում գտնվող տարբեր երկրների առաջնորդների հետ:
Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: ՀՀ վարչապետը լուսանկարին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ճանապարհային սելֆի: Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»: