Ֆինանսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Փաշինյանն անդրադարձավ Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի նշանակությանը
02/10/2019 17:47
Կիսվել

Փաշինյանն անդրադարձավ Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի նշանակությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությունն ավելի լավը դարձնելուն ուղղված Հայաստանի ջանքերի գործադրման լավ ապացույց է համարում Երևանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:

«Մենք 2019թ. հունվարի 1-ից ստանձնել ենք ԵԱՏՄ նախագահությունը, և ես կարծում եմ, որ տեղի ունեցած գագաթնաժողովը կազմակերպությունում մեր նախագահության կուլմինացիան դարձավ: Մենք Սինգապուրի հետ ստորագրեցինք պայմանագիր: Հուլիսին, երբ Սինգապուրում էի, այդ այցի շրջանակներում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որպեսզի մենք հասցնենք մինչև երևանյան հանդիպումն ավարտին հասցնել այդ պայմանագրի վրա աշխատանքը: Այն ժամանակ, իհարկե, դա ֆանտաստիկ էր թվում, որ մենք այս կարճ ժամանակահատվածում կհասցնենք ավարտին պայմանագիրը, բայց դա տեղի ունեցավ, ինչի համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես Սինգապուրի կառավարությանը, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ մեր գործընկեր երկրների կառավարություններին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Հոկտեմբերից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը: Կարող եմ արձանագրել, որ քաղաքական առումով ԵԱՏՄ շրջանակներում նման մասշտաբային միջոցառում տեղի չէր ունեցել, և այս միջոցառումն այս մասշտաբներով կազմակերպելը մեր կողմից, կարծում եմ՝ ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց, և մեր անդամակցությունը լինի առավել արդյունավետ»,- ասաց Փաշինյանը:

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը:

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցեցին նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին մասնակցեց՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29