Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համատեղ ծրագրերի ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի բնագավառներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հնարավորությունների շուրջ: Երկուuտեք պատրաստակամություն է հայտնվել խորացնել համագործակցությունը նշված բնագավառներում:
Հանդիպմանը ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները կքննարկվեն նախարար Պապիկյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցի ընթացքում։