Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱՀ վերադարձի գործընթացի մասին
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարողի սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչեւ 5 միլիոն դրամ՝ ներառյալ:
Դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի», – գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը սեպտեմբերի 23-ին ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել 2835 տնտեսավարողների: Նախատեսվում է հետ վերադարձնել հին դեբետային մնացորդները: