Բիզնես

USD BUY - 371.00+0.00 USD SELL - 374.00+0.00
EUR BUY - 435.00+0.00 EUR SELL - 440.00-2.00
OIL:  BRENT - 98.17+3.35 WTI - 89.20+0.69
COMEX:  GOLD - 4754.20-1.09 SILVER - 76.88-3.84
COMEX:  PLATINUM - 2075.90-0.25
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 159.35+0.25 EUR/GBP - 1.1738-0.30
FOREX:  EUR/USD - 1.1738-0.30 GBP/USD - 1.3508-0.04
STOCKS RUS:  RTSI - 1164.68+1.02
STOCKS US: DOW JONES - 49149.38-0.59 NASDAQ - 24259.96-0.59
STOCKS US: S&P 500 - 7064.01-0.63
STOCKS JAPAN:  NIKKEI - 59349.17+0.89 TOPIX - 3770.38-0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26487.48+0.48 SSEC - 4085.08+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10498.09-1.05 CAC40 - 8235.72-1.14
STOCKS EUR:  DAX - 24270.87-0.60
21/04/2026  CBA:  USD - 372.59-0.26 GBP - 503.41-0.57
21/04/2026  CBA:  EURO - 438.2-0.68
21/04/2026  CBA:  GOLD - 57662-723 SILVER - 950-0.84
Այս տարի հայրենադարձած startup-երի աջակցության ՆերՈւժ ծրագրի հայտադիմումների թիվը բավական մեծ է
24/10/2019 11:30
Կիսվել

Այս տարի հայրենադարձած startup-երի աջակցության ՆերՈւժ ծրագրի հայտադիմումների թիվը բավական մեծ է

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «ՆերՈւժ 2» ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրի պատասխանատու Լիանա Սիմոնյանը նշեց, որ այդ մասին են խոսում բազմաթիվ զանգերն ու նամակները, մասնակցության հայտերը:

«Այս տարի հայտադիմումների թիվը բավական մեծ է: Ունենք դիմումներ տարբեր տեղերից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Մերձավոր և Միջին Արևելքից, Ավստրալիայից, Հարավային Կորեայից: Դա խոսում է այն մասին, որ հետաքրքրությունն այս ծրագրի հանդեպ տարեց տարի ավելի է մեծանում: Այս տարի դրամաշնորհի չափը լինելու է 15 հազար դոլարից մինչև 30 հազար դոլարի չափով համարժեք ՀՀ դրամ»,-ասաց Լիանա Սիմոնյանը:

«ՆերՈւժ» ծրագրի այս տարվա առավելություններից մեկն էլ այն է, որ եթե նախորդ տարի ծրագիրը նախատեսված էր Սփյուռքի երիտասարդների համար և կար տարիքային սահմանափակում, ապա այս տարի այդ սահմանափակումը հանվել է: Յուրաքանչյուր ոք, ով ունի ցանկություն ապրելու Հայաստանում կամ Արցախում, հիմնել իր ստարտափը, զբաղվել բիզնեսով, ապա կարող է դիմել: Հաղթողը մեկ տարի Հայաստանում կամ Արցախում պետք է ապրի, գրանցի իր ստարտափը և աշխատի: Ծրագրի շրջանակում դրամական միջոցներից բացի, հաղթողներին տրամադրվում է իրավաբանական, խորհրդատվական աջակցություն: Ծրագրին կարող են դիմել այն ստարտափները, որոնք ունեն նախնական ձևավորված թիմ, համահիմնադիրներից առնվազն մեկն ազգությամբ հայ է և ապրում է Սփյուռքում:

«Ներուժ» ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին Սփյուռքի նախարարության կողմից: Այս տարի անցկացվում է երկրորդ անգամ: Նախորդ անգամ հաղթած 10 ստարտափները գրանցվել են Հայաստանում և բարեհաջող գործունեություն են ծավալում:

«Ստարտափները գործում են ամենատարբեր ոլորտներում, սկսած առողջապահական, վերջացրած նորաձևության ոլորտով: Ունենք մեկ ստարտափ, որը հատուկ հավելված է և նախատեսված է աուտիզմ ունեցող երեխաների համար: Այն օգնում է երեխային կապ հաստատել իր ծնողների և բժշկի հետ: Հաջորդ այն ստարտափն է, երբ համապատասխան հավելվածի միջոցով կարող ենք հեծանիվներից օգտվել: Արդյունքն արդեն քաղաքում տեսանելի է: Մեկ այլ ստարտափ կազմակերպում է հայկական ավանդական հարսանիքներ, ինչը մեծ հաջողություն ունի»,-ասաց նա:

Ծրագրի թիրախային ոլորտները տեխնոլոգիական ուղղվածություն ունեն՝ ֆինանսական, սոցիալական, կառավարում, գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն, և այլն: Այս տարի ոլորտներն ավելացվել են, հնարավորություններն՝ ընդլայնվել:

«Հաջողված պատմություններ շատ ունենք, կան ընտանիքներով հայրենադարձած ստարտափների հեղինակներ: Արձագանքներն իսկապես դրական են»,-ասաց նա:

Ինչո՞վ է պայմանավորված, որ ծրագրի շեշտը տեխնոլոգիաների վրա է դրված: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական, «Ներուժ 2019» ծրագրի պատասխանատու Գայանե Սերոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը հայտարարել է որպես գերակա, առաջնային ոլորտ: Բացի այդ, այն Հայաստանի տնտեսության ամենաարագ տեմպերով աճող, ամենադինամիկ զարգացող ճյուղն է։  Համապատասխանաբար, էկոհամակարգը ևս, որն աջակցում և նպաստում է ոլորտի զարգացմանն ու աճին, տարեցտարի ընդլայնվում է և նոր դերակատարներ են ավելանում այդ ոլորտում։

«էկոհամակարգը ներառում է ինչպես ոլորտի ստարտափների խթանմանը աջակցող կազմակերպություններ, ինկուբատորներ, աքսելերատորներ, այնպես էլ ինժեներական էկոհամակարգի զարգացմանը նպաստող գիտահետազոտական կազմակերպություններ, կրթական տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներ, մշակվում և ներդրվում են նոր կրթական ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականություն, կիբերանվտանգություն, տվյալագիտություն, քվանտում համակարգեր և այլն: Էկոհամակարգի նման բազմազանությամբ և զարգացման դինամիկայով Հայաստանը դառնում է տարածաշրջանային  կենտրոն, որը գրավում է դեպի իրեն նոր վերազգային ընկերությունների, նոր օտարերկրյա ստարտափների, ինչպես նաև՝ պարզապես տաղանդավոր մասնագետների: Սա հանգեցում է նոր վենչուրային կապիտալի և ներդրումների ներհոսքի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,-ասաց Գայանե Սերոբյանը: Նրա խոսքով, տարածաշրջանային կենտրոն լինելու համար Հայաստանը ունի նաև այլ մրցակցային առավելություններ, որոնցից  ամենաէականը և ազդեցիկը հայկական սփյուռքն է՝ իր գործնական կապերով համաշխարհային տեխնոլոգիական կենտրոնների և շուկաների հետ, և սա հնարավորություն է տալիս կամրջել Հայաստանում մեկնարկող և աճող ընկերություններին այդ շուկաների հետ: Մյուս կողմից կարևոր է ոլորտի համար պետության կողմից սահմանված հարկային արտոնությունները, բիզնեսը գրանցելու և սկսելու հեշտացված ընթացակարգերը, և տեխնոլոգիական մասնագիտություններով հիմնավոր և խորը կրթական ծրագրերի արդյունքում ստացվող տաղանդավոր մասնագետների առկայությունը:

Տարբեր առիթներով նշվում է, որ տեխնոլոգիական ոլորտում մասնագետների պակաս կա: Արդյո՞ք այս ծրագիրը կարող է ինչ-որ ձևով նպաստել հայաստանյան  շուկա մասնագետներ ներգրավելու խնդրի լուծմանը: Հարցին ի պատասխան, նախարարի խորհրդականը նշեց, որ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստան բերել ձեռներեցության և կորպորատիվ կառավարման նոր մշակույթ, նոր տեխնոլոգիաների մասին նոր գիտելիքներ, և դա փոխանցվում է Հայաստանում գրանցվող ստարտափների մեջ ներգրավվող մասնագետներին:  Նրա խոսքով, ոլորտի մասնագիտական բացը լրացնելու ուղղությամբ միջոցառումներ են ծրագրվում նաև նախարարության կողմից մշակվող նոր ռազմավարություններով, որոնք ներառում են՝ պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ մի կողմից նոր ծրագրերի մշակում և ներդրում, մյուս կողմից՝ առկա ծրագրերի համապատասխանության ապահովում շուկայի պահանջներին, ինչպես նաև ջանքեր են ներդրվելու STEM մասնագիտություններով ընդունելությունների քանակը ավելացնելու ուղղությամբ:

Գայանե Սերոբյանը մանրամասնեց նաև, թե մեր օրենսդրությունն ինչ արտոնություն է նախատեսում ստարտափների համար: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որը վերանայվեց 2019թ-ի գարնանը, նորաստեղծ, մինչև 30 աշխատակից ունեցող ընկերություններին, մինչև 2022թ ներառյալ տրամադրում է հետևյալ հարկային արտոնությունները` 0 տոկոս շահութահարկ և 10 տոկոս եկամտային հարկ։ Բացի այդ, օրենքի վերանայումից հետո ընդլայնվել են գործունեության տեսակները, մասնավորապես ներառվել են՝ էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում, և այլն:  Սա հատկապես կարևոր աջակցություն է սփյուռքի ստարտափներին՝ Հայաստանում բիզնես սկսելու ռիսկերը նվազեցնելու առումով, քանի որ նրանք այստեղ միաժամանակ նաև իրենց կյանքն ու կենսակերպն են սկսում զրոյից: Այս տարվա ընթացքում, հարկային արտոնություն ստանալու համար դիմած ստարտափների մեջ Սփյուռքից դիմողների թիվը կազմում են 15-20 տոկոս: Աշխարհագրությունը տարբեր է՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հոլանդիա, Ավստրիա, Վրաստան, Շվեյցարիա, Իրան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ:

«Ինչ վերաբերում է «Ներուժ» ծրագրին, ապա այն լավ հնարավորություն է ստարտափների համար: Ըստ էության, այս ծրագրի մեջ պարտվողներ չեն լինելու: Այն իրավիճակը, որ ստեղծվելու է այդ 4 օրերի ընթացքում, արդեն իսկ հաղթանակ է այն մարդկանց համար, ովքեր  կընտրվեն ու կգան Հայաստան, քանի որ այդ օրերի ընթացքում ծրագիրը մասնակիցների համար առաջարկելու է ծանոթություններ և շփումներ  ինչպես Հայաստանի և Սփյուռքի ստարտափների հետ, այնպես էլ հայկական էկոհամակարգի գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ունենալու ենք միջազգային փորձագետների կողմից ելույթներ: Հրավիրված են լինելու տարբեր վենչուրային ներդրողներ, աքսելերատորներ, ինկուբատորներ, որոնք իրենց կողմից  ևս առաջարկելու են մրցանակներ: Ի տարբերություն նախորդ տարի հայտարարված ոլորտների՝ այս տարի ցանկում ավելացել են ինտերնետ տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը,  ռոբոտաշինական և ինժեներական ուղղությունները: Եվ եթե անցած տարի ընդունվել են հայտեր որոշակի զարգացում ունեցող  ստարտափներից, այս տարի ակնկալվում և ողջունվում են նաև գաղափարի մակարդակում գտնվող և դեռ շուկա չմտած ստարտափների կողմից դիմումները»,-հավելեց նախարարի խորհրդականը:

Ծրագրի մեկնարկը տեղի կունենա Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը՝ քառօրյա միջոցառման շրջանակներում:

Աննա Գզիրյան

21/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.59
-0.26
Եվրո (EUR)
438.2
-0.68
Ռուբլի (RUR)
4.9652
+0.0064
Լարի (GEL)
138.47
-0.15
57662
-723
Արծաթ
950
-0.84